Ստամբուլում գյուլենականների համալասարան համարվող եւ հեղաշրջման փորձից հետո փակված Ֆաթիհի համալսարանի 172 դասախոսների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։
Թուրքիայում գյուլենական լինելու մեջ մեղադրվող 172 դասախոսների դեմ ձերբակալման որոշում է կայացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Superhaber կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի դատախազությունը գյուլենականների դեմ պայքարի շրջանակներում Ստամբուլի ոստիկանությանը հրահանգել է ձերբակալել գյուլենականների հաղորդակցության միջոց հանդիսացող բջջային ByLock հավելված օգտագործող դասախոսների։
Նշվում է, որ 172 դասախոսների նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում, փոխանցում է news.am-ը:
Նրանք բոլորը աշխատել են հեղաշրջման փորձից հետո փակված գյուլենականներին պատկանող Ֆաթիհի համալսարանում։