Artsakhpress

Սպորտ

Հանրապետության նախագահը պարգևատրել է հայրենական և միջազգային մրցաշարերում մեդալների արժանացած մարզիկներին

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել ԱՀ-ում ֆիզկուլտուրայի և սպորտի ասպարեզում լավագույն ցուցանիշների հասած, միջազգային եւ հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած մարզիկների ու մարզիչների պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Հանրապետության նախագահը պարգևատրել է հայրենական և միջազգային մրցաշարերում մեդալների արժանացած մարզիկներին

Հանրապետության նախագահը պարգևատրել է  հայրենական և միջազգային  մրցաշարերում մեդալների արժանացած մարզիկներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախագահ Բակո Սահակյանը դրամական բարձր պարգևներ է հանձնել մարզիկներին ու մարզիչներին:

Իր խոսքում ԱՀ նախագահն ասել է, որ անցնող տարին հանրապետության համար եղել է սպորտի բնագավառում լուրջ ձեռքբերումների տարի: «Մեր մարզիկները գրավել են նշանակալի տեղեր հայրենական և միջազգային հարթակներում՝ հաղթելով Հայաստանի, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Կիոկուշին կարատե դո մարզաձևում Արթուր Առուշանյանը միաժամանակ դարձել է Հայաստանի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների չեմպիոն:

Ունենք 7 Եվրոպայի և 13 ՀՀ չեմպիոններ: Արցախցի 3 մարզիկներ դարձել են աշխարհի, 1-ը՝ Եվրոպայի և 4-ը՝ Հայաստանի արծաթե մեդալակիրներ: 8 մարզիկ դարձել է աշխարհի, 11-ը՝ Եվրոպայի և ևս 8-ը՝ ՀՀ բրոնզե մեդալակիրներ: Մեր բոլոր սպորտային հաջողությունների հիմքում ընկած է այն նպատակաուղղված աշխատանքը, որը տարիներ շարունակ իրականացվում է պետության կողմից:

Դա առաջին հերթին իր մեջ ներառում է անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի և մարզիկների ֆիզիկական պատրաստման համար համապատասխան պայմանների ստեղծումը, մարզիկների խրախուսումը, բազմաբնույթ միջոցառումների իրականացումը»,- նշել է Բակո Սահակյանը և ավելացրել, որ գրանցված հաղթանակները մարզիչների տքնաջան աշխատանքի արդյունքն են. մարդկանց, ովքեր օժտված են բարձր մարդկային և ֆիզիկական պատրաստություններով, ունակ են ժամանակին հայտնաբերել տաղանդաշատ երիտասարդներին:

«Այսօր մենք կարող ենք փաստել՝ մեր հանրապետությունն ունի ձեւավորված սպորտային դպրոցներ, որոնք պատրաստ են լուծելու իրենց առջեւ դրված խնդիրները: Փոքր Արցախը, իսկապես, իր արժանի տեղը նվաճեց համաշխարհային սպորտի մեջ, եւ մեր հաղթանակները դրա վառ օրինակներից են: Առողջ, ֆիզիկապես ուժեղ, կիրթ, նպատակասլաց եւ հայրենասեր երիտասարդությունը մեր ժողովրդի հպարտությունն ու պարծանքն է, մեր երկրի եւ պետության հուսալի պաշտպանը, նրա բնականոն զարգացման եւ զորացման ամենամեծ ներուժը»,- ավելացրել է Բակո Սահակյանը:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն էլ ասել է, որ տարեցտարի խրախուսման ներկայացվող մարզիկների թիվն աճում է, իսկ մարզաձևերը՝ ավելանում: «Դա լավագույնս հաստատում է, որ ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն արդյունավետ է և տեսանելի: Ակնհայտ է, որ հատկապես վերջին տարիներին մեծ աշխուժություն է առաջացել մարզաշխարհում և սկսվել է մի յուրօրինակ շարժում. 2017 թվականին մարզիչներն ու մարզիկները հայկական երկու պետական դրոշներ են ծածանել 30-ից ավելի երկրներում՝ ներկայանալով որպես լավագույնն աշխարհում ճանաչվածների մեջ»,- նշել է Ն. Աղաբալյանը:

ԱՀ նախագահի բարձր պարգևի արժանացած կիոկուշին կարատե դո մարզաձևի մարզիչ, Սև գոտի առաջին դան, ՊԲ զինծառայող Արմեն Պետրոսյանն իր խոսքում ասել է, որ դեռևս 2007 թվականին ԱՀ նախագահը կոչ էր արել մասսայականացնել մարզաձևը: «ԱՀ ՊԲ-ն ևս նպաստեց կիոկուշինի զարգացմանը՝ ցուցաբերելով նյութական աջակցություն: Այս տարի առաջին անգամ հենց կիոկուշին կարատեի բազայի վրա և Արցախի մարտարվեստների ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպել ենք բանակային ձեռնամարտի առաջնություն և, ընտրելով հավաքական թիմ, փայլուն կերպով մասնակցել ՀՀ ԶՈՒ և ԱՊՀ երկրորդ ռազմամարզական խաղերին՝ արժանանալով 3 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալների: Լինելով զինծառայող և մարզիչ՝ խոստանում եմ իմ ունեցած գիտելիքներն ու փորձն օգտագործել բանակային ձեռնամարտը զարգացնելու և բանակում այն տարածելու նպատակով»,- նշել է Ա. Պետրոսյանը:

Իսկ կիոկուշին կարատե դո մարզաձևի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև ՀՀ առաջնությունում առաջին տեղեր գրաված Սև գոտի երկրորդ դան Արթուր Առուշանյանն իր խոսքում ասել է, որ 2017 թվականը նշանավորվել է մեծ ձեռբերումներով, և դրա պսակն է աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանումը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար անձինք, հյուրեր և այլք:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search