Artsakhpress

Միջազգային

Ճապոնիան կհասնի Հյուսիսային Կորեայի նկատմամբ ընդունված ՄԱԿ ԱԽ բոլոր բանաձեւերի կատարմանը

Ճապոնիան միջազգային հանրության հետ մեկտեղ կհասնի Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ ԱԽ կողմից ընդունված բանաձեւերի խստագույնս կատարմանը։

Ճապոնիան կհասնի Հյուսիսային Կորեայի նկատմամբ ընդունված ՄԱԿ ԱԽ բոլոր բանաձեւերի կատարմանը

Ճապոնիան կհասնի Հյուսիսային Կորեայի նկատմամբ ընդունված ՄԱԿ ԱԽ բոլոր բանաձեւերի կատարմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին թվականի առաջին մամուլի ասուլի ժամանակ հայտարարել է 2018 երկրի վարչապետ Սինձո Աբեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հյուսիսային Կորեայի հարցում մենք կշարունակենք սերտ համագործակցություն ծավալել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ»,-ընդգծել է նա: Աբեն հավելել է, որ Տոկիոն  միջազգային հանրության հետ միասին ձգտում է հասնել  Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բոլոր բանաձեւերի խստագույնս պահպանմանը:

Վարչապետը նաեւ նշել է, որ Ճապոնիայի կառավարությունն այս տարի ակտիվորեն  առաջ կմղի  Հյուսիսային Կորեայի ներկայիս քաղաքական կուրսը փոխելու դիվանագիտությանը։ «Մենք կշարունակենք  վարել ակտիվ դիվանագիտական քաղաքականություն, որը ուղղված կլինի  Փհենյանի կուրսի փոփոխությանը»,-ասել է նա:

Բացի դրանից, Աբեն ասել է, որ Ճապոնիան կուժեղացնի իր պաշտպանական ներուժը Հյուսիսային Կորեայից  աճող միջուկային հրթիռային սպառնալիքի ֆոնին: Միեւնույն ժամանակ, կառավարության ղեկավարը չի  հստակեցրել, թե ինչպես է տեղի ունենալու այս գործընթացը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս Ճապոնիայի կատարած այցի ժամանակ Աբեն հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի ակտիվության պատճառով տարածաշրջանում վատթարացող իրավիճակի պայմաններում իր երկիրը մտադիր է ամերիկացիներից ձեռք բերել տարբեր զենքեր։

Ճապոնիայի կառավարությունը անցյալ տարվա դեկտեմբերին որոշել էր  ճապոնական գլխավոր կղզու՝ Հոնսյուի հյուսիսային ու հարավ-արեւմտյան մասերում ամերիկյան Aegis Ashore հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայել, որը ճապոնական կողմի հավաստամամբ, պետք է երկիրը պաշտպաներ բալիստիկ եւ թեւավոր հրթիռների արձակումներից։

Այս սարքավորումները կարժենան մոտ 100 մլրդ յեն (մոտ 889 մլն դոլար): Ակնկալվում է, որ Ճապոնիայում Aegis Ashore-ի տեղակայումը կավարտվի մինչեւ 2023 թվականը:

Կորեական թերակղզում իրավիճակը վատթարացել է 2017 թ. նոյեմբերի վերջին, երբ Փհենյանը իրականացրել էր երկուս ու կես ամսվա ընփացքում առաջին հրթիռի արձակումը: Հյուսիասյին Կորեան  արձակման արդյունքում հայտարարել էր, որ  հրթիռը կարող է միջուկային գլխիկ կրել, իսկ դրա խոցման թիրախում ամբողջ ՄԱՆ տարածքն է։Ի պատասխան Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել էր  Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների խստացման բանաձեւ:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search