Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի նախագահ ընտրված Ջանան Քաֆթանջըօղլուն իշխանամետ մամուլի կողմից հարձակումների թիրախում է հայտնվել։
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության Ստամբուլի նահանգային նախագահ է ընտրվել Ցեղասպանությունը ճանաչած անդամը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական մամուլում եւ սոցկայքերի թուրքական տիրույթներում իշխանամետ մամուլն ու իշխանությունների ներկայացուցիչները սկսել են սեւ արշավ իրականացնել Ջանան Քաֆթանջըօղլուի դեմ։
Ջանան Քաֆթանջըօղլուի դեմ գլխավոր մեղադրանքներից մեկն այն է , որ նա դեռեւս 2012–ի ապրիլի 24–ին Twitter–ի միջոցով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
«Պատմության մեջ այսօր սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Կոտորված հայ քաղաքացիներին հիշատակում ենք 19։15–ին Թաքսիմում»,–Twitter—ում գրել էր Ջանան Քաֆթանջըօղլուն։