Թուրքիան սիրիական Աֆրին քաղաքում ռազմական գործողություն է սկսել ԱՄՆ-ին ենթարկվող կազմավորումներին ժամանակակից ամերիկյան սպառազինությունների անվերահսկելի մատակարարումների պատճառով, կարծում են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Սիրիա Թուրքիայի ներխուժման համար ՌԴ-ն մեղադրել է ԱՄՆ-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ- ը:
«Սիրիայի այս հատվածում իրավիճակի ճգնաժամի զարգացման հիմնական գործոնները ԱՄՆ սադրիչ քայլերն էին, որոնք ուղղված էին հիմնականում քրդաբնակ բնակչությամբ շրջանների անջատմանը», - news.am-ի փոխանցմամբ՝ կարծում են գերատեսչությունում:
Մոսկվայում նշել են, որ Պենտագոնն, ըստ տվյալների, Սիրիայի հյուսիսում տեղակայված ամերիկամետ ուժերին հակահրթիռային զենիթային շարժական համակարգեր է մատակարարել: «Սիրիայում ամերիկյան կողմի նման անպատասխանատու գործողությունները հանգեցնում են խաղաղ կարգավորման գործընթացի փլուզմանը», - եզրափակել են նախարարությունում: