ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 22-ին փակ խորհդրակցություն Է անցկացրել Սիրիայի շուրջ, որի արդյունքում ձեռնպահ է մնացել Աֆրին քաղաքի շրջանի իրադրության վերաբերյալ համատեղ հայտարարություններից, որտեղ թուրք զինվորականները գործողություն են իրականացնում քրդական կազմավորումների դեմ:
ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկեց Սիրիայի իրադրությունը՝ չարձագանքելով Աֆրինում Թուրքիայի գործողությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հանդիպման ավարտից հետո ԱԽ-ն նախագահող Ղազախստանի ներկայացուցիչ Կայրաթ Ումարովը միայն հավաստել Է կոնսուլտացիաների անցկացման բուն փաստը՝ հրաժարվելով որևԷ մանրամասնություն ներկայացնել կայացած քննարկումների վերաբերյալ: Նրա խոսքով՝ խորհրդակցությունում զեկույցով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով և հումանիտար հարցերով տեղակալներ Ջեֆրի Ֆելթմանը և Մարկ Լոուկոկը: Վերջինս հայտնել Է Սիրիա կատարած իր այցի արդյունքների մասին: ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Սիրիային նվիրված հանդիպումն անցկացվել Է Ֆրանսիայի նախաձեռնությամբ: Այդ երկրի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, հավաստել Է, որ Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունները Անվտանգության խորհրդում կայացած «քննարկումների մաս են կազմել»: