Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Կուսակցության գործադիր մարմինը ընդունել է հրաժարականը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Կուսակցության գործադիր մարմինը ընդունել է հրաժարականը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:
Նա նշեց, որ վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացվել դեռևս մեկ ամիս առաջ, սակայն քանի որ բանակցություններ էին ընթանում Մաքսային միության հետ կապված, պետք է կազմակերպվեր ՀՀԿ միջազգային տնտեսական կոնֆերանսը,Նախագահը նրան խնդրել է որոշ ժամանակ շարունակել իր լիազորությունները:
«Վարչապետն ասել է, որ սա կշռադատված որոշում է և պահի տակ կայացրած չէ: Հրաժարականը եղել է նրա անձնական որոշումը»,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ նոր կառավարության հարց չի քննարկվել:
Տիգրան Սարգսյանը գրառում է արել նաև Ֆեյսբուքում. «Սիրելի հայրենակիցներ, Դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել`մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացմանան հրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթինհանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»: