ակառուսական պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը կորցրել Է արտասահմանյան երկրների հետ ավելի քան 3 միլիարդ դոլար գումարի պարտավորագրեր:
Պատժամիջոցները Ռուսաստանի՝ 3 մլրդ դոլարի պարտավորագրեր են ձախողել. ԱՄՆ-ի Պետդեպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների համար կայացած բրիֆինգում այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը: «Մենք բավարարված ենք, որ որոշ երկրներ դադարել են գնել ռոուսական ապրանքներ եւ նյութեր: Մենք կարծում ենք, որ մեզ հաջողվել Է կասեցնել ավելի քան 3 միլիարդ դոլարի գործարքներ»,- պարզաբանել Է նա: Նա հիշեցրել Է, որ ԱՄՆ-ը մյուս պետություններին նախազգուշացրել Է ռազմական արդյունաբերության ոլորտում Ռուսաստանի հետ պարտավորագրերի կնքումից: Հակառակ դեպքում, հավելել Է Նոյերթը, Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի նաեւ այդ երկրների դեմ: