Artsakhpress

Մշակույթ

Կայացել է լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին

Այսօր՝ փետրվարի 22ին, Արցախի ժուռնալիստների միությունում տեղի է ունեցել շարժման ակտիվիստ, Ասկերանի «Բերդ» շրջանային թերթի գլխավոր խմբագիր, լուսանկարիչ Վալերի Պետրոսյանի՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված լուսանկարների անհատական ցուցահանդեսը:

Կայացել է լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին

Կայացել է լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման մեկնարկին Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը միության կողմից պատվոգիր է հանձնել Վալերի Պետրոսյանին:

Ողջունելով ներկաներին՝ Կ. Գաբրիելյանն ասել է, որ Վ. Պետրոսյանը 1988 թվականի փետրվարի 13-ի առաջին հանրահավաքի լուսանկարիչն է եղել:

«Շարժումը պոռթկացել է միանգամից, և դրանից հետո մի շարք լուսանկարիչներ ու, հատկապես հեռուստատեսությունը, ստեղծել են մեծ էպոպեա: Շարժումը սկսվեց տարերային, և հրապարակն էլ ծովացավ միանգամից: Կազմակերպիչներից էր նաև Վալերի Պետրոսյանը, ում համար լուսանկարելը եղել է հատուկ առաքելություն: Այդ ընթացքում նա ևս եղել է ընդհատակյա շարժման մեջ»,- մասնավորապես նշել է Կ. Գաբրիելյանը:

Լուսանկարիչ Վալերի Պետրոսյանն էլ իր խոսքում ասել է, որ 1988-ին առաջ նպաստավոր պայմաններ կային շարժումը սկսելու համար, իսկ այսօր՝ 30 տարի անց, ստեղծվել են նույն նպաստավոր պայմանները՝ լուսանկարներն ի ցույց դնելու համար:

«Այն ժամանակ ռիսկային էր այդ աշխատանքը, սակայն ռիսկի մասին ես հասկացա միայն հետո: 1988 թ.-ի փետրվարի 12-ին Սլավիկ Առուշանյանից ես ստացա հանձնարարություն՝ փետրվարի 13-ին Ստեփանակերտում կայանալիք ցույցը լուսանկարելու: Ես ցույցը կիսատ թողած դուրս եկա, քանի որ պետք է հասցնեի լուսանկարներն ուղարկել Երևան՝ Իգոր Մուրադյանին: Նա էլ պետք է հասցներ Միխայիլ Գորբաչովին: Հանրահավաքից պատրաստել էի 20 լուսանկար, և դրանք Երևան հասցվեին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով: Փետրվարի 13-ի միտինգից հետո երկրորդ հանրահավաքը Ստեփանակերտում կայացել է փետրվարի 18-ին: Արդեն փետրվարի 19-ին այստեղից պատվիրակություն է մեկնել Երևան՝ այնտեղ հանրահավաքին ևս մասնակցելու: Հանրահավաքին ներկա էին Իգոր Մուրադյանը, Վաչե Սարուխանյանը, Սիլվա Կապուտիկյանը: Հիշում եմ՝ Սիլվա Կապուտիկյանն իր ելույթում ասել է, որ սա պատմական այց է»,- մասնավորապես պատմել է Վ. Պետրոսյանը:

Միջոցառմանը ներկա ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանն էլ ասել է, որ այն ժամանակ Վ. Պետրոսյանն աշխատում էր Ասկերանի «Կարմիր դրոշ» թերթում, իսկ Ասկերանում այդ ժամանակ խմբագրությունը համարվում էր հեղափոխության շտաբ՝ Կոմիտաս Դանիելյանի գլխավորությամբ, ով նաև շրջկոմի բյուրոյի անդամ էր:

«Վալերին եզակի լուսանկարիչներից մեկն էր, որ շարժման սկզբնական էտապում հասցրել է լուսանկարել իրադարձությունները: Այս լուսանկարները պատմություն են: Ադրբեջանի ղեկավարությունն հատկապես այդ ժամանակ զգաց, որ շարժումն ավելի լայնածավալ է, քանի որ հանրահավաքների հաջորդ փուլը մասսայական ստորագրահավաքն էր: Հետևաբար նրանք ցանկացան դիմագրավել: Շարժումը չէր լինի, եթե ժողովուրդը դուրս չգար հրապարակ: Ժամանակները ծանր էին, և մարդկանց համարձակությունը մեծ էր՝ արհամարհելով ամեն ինչ: Այդ գործում մեծ էր նաև Վալերի Պետրոսյանի դերը»,- նշել է Ա. Գաբրիելյանը:

ԱՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն էլ ընդգծել է, որ ցուցադրվող լուսանկարները անգին գոհարներ են: «Վստահեցնում եմ՝ տարիների հետ լուսանկարները ստանալու են մեծ արժեք: Մեծ գործ է կատարված, որը պետք է տարածել: Պարտվելու է նա, ով հոգնելու է այս պայքարում: Մենք հոգնելու իրավունք չունենք, և ամբողջ աշխարհը պետք է տեսնի այս լուսանկարները»,- նշել է Վ. Բաղրյանը:

Պատմաբան Մհեր Հարությունյանն էլ ասել է, որ համաժողովրդական բնույթի շնորհիվ շարժումը հասավ իր նպատակին: «Շատ են խոսում ընդհատակի, անհատի դերակատարության մասին, սակայն այդ ամենը լիարժեք չէր կարող վերջնանպատակին հասնել, եթե չլիներ համաժողովրդական աջակցություն: Սա շատ կարևոր շեշտադրում է: Արցախյան շարժման հիմնական սկզբունքային մոտեցումներից մեկն այն է, որ շարժումը պետք է դիտարկել հայ-թուրքական բազմադարյան պայքարի համատեքստում: Այն տեսակետները, որ շարժումը սկիզբ է առել 1921 թվականից, միանգամայն անընդունելի են: Շարժումը առնվազն 1720-ական թվականներից է սկսվել, երբ Թուրքիան փորձում էր հաստատվել տարածաշրջանում: Այսօր էլ մեր պայքարը Թուրքիայի հետ դեռ առջևում է: Այսօր մեր հայրենիքի մեծ մասը Թուրքիան պահում է զավթած, և Արցախյան շարժումը դեռ շարունակվում է: Սա կարևոր սկզբունք է: Փետրվարի 22-ը խորհրդանշական օր է, քանի որ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը դարձավ շարժման ռազմական փուլի մանրակերտը: Ադրբեջանը փորձեց ուժի դիրքերից ահաբեկել Արցախի ժողովրդին, իսկ ժողովուրդը կարողացավ դիմագրավել թշնամուն, հետ շպրտել, և մինչև 1994 թվականը իրադարձությունները տեղի ունեցան նույն սցենարով:»,- ասել է Մ. Հարությունյանը՝ ավելացնելով, որ այս ամենի լուծումը մեկն է՝ պետք է հակառակորդին պարտադրել մեր կամքը:

Պատմաբանի խոսքով՝ փետրվարի շարժման ֆոտոտարեգրության ստեղծումը Վ. Պետրոսյանի կողմից արժանի է գնահատանքի, քանի որ ֆոտոփաստը անառարկելի վկայություն է, որը հասկանալի է բոլոր լեզուներով, տեսանելի բոլորին: 30-ամյակը լավ առիթ է՝ գնահատելու այդ աշխատանքը:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև ֆոտովավերագրող Գերման Ավագյանը և լրագրող Ծովինար Գրիգորյանը:

Ընթացքում անդրադարձ կատարվեց նաև առաջիկայում եռալեզու ալբոմ ստեղծելու գաղափարին, որը կյանքի կոչելուց հետո հասանելի կլինի նաև արտերկրում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search