Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Սիրիայում հրադադարի հաստատման մասին բանաձեւի ընդունումը եւ այն արագ ու ամբողջությամբ իրականացնելու կոչ է անում:
Գերմանիայի ԱԳՆ-ից հայտարարել են ՄԱԿ ԱԽ Սիրիայի հարցով բանաձեւի արագ իրականացման անհրաժեշտության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Գերմանիայի ԱԳՆ կայքում:
«Մենք ողջունում ենք [ՄԱԿ] Անվտանգության խորհրդում միասնականությունը եւ բանաձեւի միաձայն ընդունումը՝ ուղղված հրադադարին հասնելուն: Հիմա կարեւոր է առանց հապաղելու այն ամբողջությամբ իրականացնել,- հայտարարել են Գերմանիայի ԱԳՆ-ից: - Սա Սիրիայում բոլոր կողմերին ուղղած մեր կոչն է. հիմա անհրաժեշտ է ռազմական գործողությունների շարունակական դադարեցումը, որը թույլ կտա անմիջապես եւ առանց խոչընդոտների հումանիտար օգնություն տրամադրել: Մենք ծանր հիվանդներին եւ վիրավորներին, ինչպես նաեւ երեխաներին տարհանելու հնարավորության շտապ կարիք ունենք: Յուրաքանչյուր րոպեն թանկ է»,- news.am-ի փոխանցմամբ՝ հավելել են Գերմանիայի ԱԳՆ-ից:
Շեշտվում է, որ այս «դադարը» պետք է օգտագործվի ժնեւյան գործընթացում առաջընթացի հասնելու համար: