ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մտադիր է ուրբաթ արտակարգ հանդիպում անցկացնել Իրանում տիրող իրավիճակի հետ կապված։
ՄԱԿ ԱԽ-ն Իրանի հարցով արտակարգ հանդիպում կգումարի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրներին, ԱԽ նիստը ծրագրված է տեղի ժամանակով 15.00-ին, փոխանցում է 1in.am-ը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ նիստի գումարումը նախաձեռնել է ամերիկյան կողմը։ ՌԴ ԱԳՆ-ում արձագանքել էին ԱՄՆ-ի մտադրությանը՝ նշելով, որ Իրանի ներքին գործընթացները կապ չունեն ՄԱԿ ԱԽ գործառույթների հետ։
Իրանում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում դեկտեմբերի 28-ից։ Անկարգությունների պատճառ է դարձել սննդամթերքի գնի բարձրացումը, կոռուպցիայի և գործազրկության բարձր մակարդակը երկրում։