Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին բարձր Է գնահատել Բաշար Ասադի գործունեությունը Սիրիայի նախագահի պաշտոնում եւ նրան համարել Է «մծ մարտիկ»:
Այաթոլլա Խամենեին խոստացել Է շարունակել Իրանի աջակցությունը Սիրիային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին հայտնել Է «Թասնիմ» գործակալությունը: «Սիրիան այսօր գտնվում Է պաշտպանության առաջավոր բնագծում, ուստի մեր պարտականությունն Է՝ աջակցել սիրիական դիմադրությանը թշնամիներին: Ասադն իրեն դրսեւորեց որպես մեծ մարտիկ եւ անկոտրում դիմադրություն ցույց տվեց, անկասկած, դա շատ կարեւոր Է սիրիական ժողովրդի համար»,- գործակալությունը մեջբերել Է Խամենեիի խոսքը: Անցած ամսին Խամենիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել Է, որ Թեհրանը, հակառակ ԱՄՆ-ի գործողություններին, չի պատրաստվում նվազեցնել իր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում: «Տարածաշրջանում Իրանի ազդեցությունն անխուսափելի Է, եւ Իրանը կմնա տարածաշրջանի հանգուցային խաղորդը, այդ ազդեցությունը կշարունակվի», ասել Է խորհրդականը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: