Հայաստանն աջակցել է Սիրիայի հետ օդային հաղորդակցության համաձայնագրին:
Հայաստանն աջակցել է Սիրիայի հետ օդային հաղորդակցության համաձայնագրին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր՝ փետրվարի 9-ին, կառավարության նիստում:
Որոշման գրավոր հիմնավորման մեջ նշված է, որ համաձայնագիրը երկու երկրների օդային հաղորդակցության համար պատշաճ իրավական բազա կապահովի: Համաձայնագիրը կազմվել է տիպային նմուշի համաձայն եւ նախատեսում է օդային փոխադրումների երկկողմանի կարգավորում: Երկրներից յուրաքանչյուրն իրավունք ունի իր ավիաընկերություններին թույլ տալ սպասարկել հաստատված երթուղիները: