50 հազարից ավելի բնակիչներ են վերադարձել զինյալներից ազատագրված Արեւելյան Ղութայի շրջաններ:
50 հազարից ավելի սիրիացիներ են վերադարձել զինյալներից ազատագրված Արեւելյան Ղութա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։
«Ընդամենը գործողության ակտիվ փուլի սկսվելուց ի վեր իրենց տներ են վերադարձել 50 հազար 375 խաղաղ բնակիչներ»,- ասել Է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն:
Նախօրյակին նա հայտնել Էր, որ հումանիտար դադարների գործողության ողջ ժամանակաշրջանում Արեւելյան Ղութան լքել Էին 157 հազար բնակիչներ:
Դումա քաղաքը մնում Է Արեւելյան Ղութայի միակ շրջանը, որտեղ գործում են զինյալները: Ռուս եւ սիրիացի զինվորականները, արդեն վեցերորդ օրն Է՝ նրանց Դումայից դեպի Հալեպի նաահանգի հյուսիս տեղափոխման գործողություն են իրականացնում: