ԵԽ չինովնիկները չեն հետևի Ռուսաստանում և Ադրբեջանում մոտ ժամանակներս կայանալիք նախագահական ընտրություններին։
Եվրախորհրդարանը չի հետևի ՌԴ-ում և Ադրբեջանում կայանալիք ընտրություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում ընտրությունները կկայանան մարտի 18-ին, Ադրբեջանում՝ ապրիլի 11-ին։
«Եվրոպական խորհրդարանը չի հետևի ընտրական գործընթացներին, և հետևաբար չի մեկնաբանի դրանք, ինչպես նաև ավելի ուշ հաղորդված արդյունքները»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասված է Եվրոպական խորհրդարանի մամուլի հաղորդագրության մեջ։
ԵԽ անդամներից և ոչ մեկը պաշտոնական մանդատ չի ստացել, որպեսզի դիտորդ դառնա, և պատգամավորներից որևէ մեկի ցանկացած նման նախաձեռնություն բացառապես անձնական կլինի։