Փախստականների ներհոսքի հետեւանքով Գերմանիայի բնակչությունը ընդհանուր առմամբ կես միլիոնով աճել է:
Փախստականների ներհոսքի հետեւանքով Գերմանիայի բնակչությունը կես միլիոնով աճել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 2016-ին Գերմանիա ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 1.865 մլն մարդ, իսկ երկրից մեկնողների թիվը՝ 1.365 մլն, հաղորդում է Վիսբադենում Դաշնային վիճակագրական վարչությունը: Նրա տվյալներով՝ 2016 թվականի վերջի դրությամբ՝ Գերմանիայի բնակչության թիվը հասել է 82.5 միլիոնի, փոխանցում է news.am-ը:
Միեւնույն ժամանակ, ներգաղթյալների վերջնական ցուցանիշը 13 տոկոսով ցածր է եղել, քան 2015 թվականին, իսկ արտագաղթածներինը 37 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Գերմանիա ժամանած 1,865 միլիոնից օտարերկրյա անձնագրեր ունեցել է 1,719 միլիոնը, ինչը 15 տոկոսով պակաս է, քան 2015 թվականին:
Գերմանիա ժամանած օտարերկրացիների կեսից ավելին (51 տոկոսը) ԵՄ պետությունների քաղաքացիներ են, 9 տոկոսը՝ այլ եվրոպական երկրներից: Օտարերկրացիների 24 տոկոսը եկել է ասիական երկրներից, 5 տոկոսը` Աֆրիկայից: 2016 թվականին Գերմանիայից հեռացածների թվում 1.084 միլիոն օտարերկրացիներ են: