Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Լիտվայի ընտրանու հետ:
Հայաստանի հավաքականը պարտվեց Լիտվայի թիմին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեկնարկային 20 րոպեներին ոչ Հայաստանի հավաքականն էր սուր գրոհներ կազմակերպում, ոչ էլ՝ Լիտվան: Առաջին կեսի ավարտին Լիտվայի ազգային թիմի ֆուտբոլիստները հրաշալի գրոհն ավարտեցին դարպասի գրավմամբ՝ աչքի ընկավ Օվիդիուս Վերբիսկասը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին այդպես էլ կհաջողվեց հետ բերել կորցրածը և ազգային ընտրանին պարտվեց այս ընկերական խաղում նվազագույն հաշվով:
Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի մայիսին, որը կրկին կլինի ընկերական: Այս կերպ Արթուր Պետրոսյանի սաները նախապատրաստվում են Ազգերի լիգային: