Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում տեղյակ չեն հայկական ծագմամբ Էստոնիայի քաղաքացուն Բաքվից արտաքսման մասին։
Ադրբեջանի ԱԳՆ–ում տեղյակ չեն հայկական ծագմամբ Էստոնիայի քաղաքացուն հետ ուղարկելու միջադեպից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Էստոնիայի քաղաքացի, Տալինի քաղաքային խորհրդի անդամ Կարինե Օգանեսյանը մանկավարժների միջազգային գիտաժողովի մասնակցության նպատակով մարտի 23-ին մեկնել էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Պաշտոնապես Կարինե Օգանեսյանը ստացել էր մուտքի էլեկտրոնային արտոնագիր եւ էստոնական պատվիրակության հետ (որպես պատվիրակության անդամ) մեկնել է Բաքու։ Սակայն Կարինեի օդանավակայան ժամանելուն պես, ադրբեջանական իշխանությունները պարզել են նրա հայկական ծագումը, չեն թողել մուտք գործի Ադրբեջան եւ 12 ժամ հատուկ գոտում պահելուց հետո, հետադարձ ճանապարհով ուղարկել են Էստոնիա։
Turan գործակալության հարցմանն ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ–ում հայտնել են, որ իրենց հայտնի չէ Էստոնիայի քաղաքացու հետ ուղարկման փաստը։