2018 թվականի ապրլի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 95 կողմ ձայնով միաձայն վավերացրեց նոր ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը մեր քաղաքական, տնտեսական ու ոլորտային երկկողմ համագործակցության իրավական հիմքն է:
Եվրախորհրդարանը մայիսի կեսին համաձայնություն կտա ՀՀ-ԵՄ համաձայնագրին. ԵՄ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասված է Հայաստանում ԵՄ ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում:
Դրանում նաեւ ասվում է. «Վավերացումից հետո համաձայնագրի ժամանակավոր կիրառությունն ուժի մեջ կմտնի: ԵՄ անդամ երեք պետություն (Էստոնիա, Լիտվա ու Լատվիա՝ առաջին ընթերցմամբ) արդեն վավերացրել են համաձայնագիրը, մյուսներում ընթանում են վավերացման գործընթացներ:
Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդարանը մայիսի կեսին համաձայնություն կտա համաձայնագրին եւ կընդունի իր դիրքորոշումն արտահայտող ոչ օրենսդրական բանաձեւ: ՀՀ կառավարությունը պատրաստում է համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզ, հատկապես մի շարք ոլորտներում օրենսդրության մոտարկման համար: Նոր համաձայնագիրը նախատեսում է ամուր հիմք բարեփոխումների ընդլայնման եւ Հայաստանի արդիականացման համար, ինչը պահանջում է հաստատուն հանձնառություն: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին»: