Թուրքիայի ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցությունն ամբողջ երկրով մեկ ցույցեր է կազմակերպել՝ ի նշան արտակարգ դրության դեմ բողոքի, որը մտցվել է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձից հետո:
Թուրքիայի ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացնում՝ ի նշան արտակարգ դրության երկարաձգման դեմ բողոքի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բողոքի ցույցերն անցկացվել են 81 նահանգներում եւ կապված է այն բանի հետ, որ կառավարությունը մտադիր է այս շաբաթ երկարաձգել արտակարգ դրությունը արդեն 7–րդ անգամ, փոխանցում է news.am-ը:
Կուսակցությունը կառավարությանը մեղադրում է իր արտակարգ լիազորությունները չարաշահելու՝ խորհրդարանը շրջանցելու, ժողովրդավարության տապալման եւ իշխանության քննադատների ճնշման մեջ։