Artsakhpress

Քաղաքական

Զատուլին. Հակամարտության գոտում լարվածությունը ավենից շատ ձեռնտու է Ադրբեջանին

Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով չի բացառում պատերազմի վերսկսումը, եւ վերջին տարիներին իր գործողություններով հաճախ է խախտում հրադադարի ռեժիմը:

Զատուլին. Հակամարտության գոտում լարվածությունը ավենից շատ ձեռնտու է Ադրբեջանին

Զատուլին. Հակամարտության գոտում լարվածությունը ավենից շատ ձեռնտու է Ադրբեջանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին «Օր-TV» առցանց հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ռուսաստանցի քաղաքական գործիչ, ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով, մինչ օրս նման լայնամասշտաբ միջադեպ չէր եղել (նկատի ունի ղարաբաղյան ուղղաթիռի խոցումը-խմբ), եւ չէին եղել հայտարարություններ, թե Ադրբեջանը փակում է ԼՂՀ օդային տարածքը, որը փաստացի Ադրբեջանը չի վերահսկում:

«Ես շարունակում եմ հույս ունենալ, որ հակամարտության էսկալացիան չի անցնի այն միջադեպերից, որոնք արդեն տեղի ունեցան: Իհարկե, դա արտառոց միջադեպ էր, այն դուրս է հրադադարի ռեժիմի արդեն սովորական դարձած խախտումների շրջանակից: Վերջին տարիներին Ադրբեջանն ակտիվորեն սադրել է, իսկ Հայաստանն իր հերթին պատասխանել է»,-նշել է Զատուլինը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր կողմ մեղադրում է մյուսին, որ սադրողը հենց դիմացինն է: «Բայց ինձ թվում է, որ ցանկացած մեկի համար, որն առաջնորդվում է հավերժական հռոմեական հարցով՝ «ո՞ւմ է ձեռնտու», հասկանալի է դառնում, որ լարվածությունը հակամարտության գոտում ձեռնտու է առաջին հերթին Ադրբեջանին, քանի որ նա հանդես է գալիս ստատուս քվոն փոխելու օգտին, չի ցանկանում համաձայնել Լեռնային Ղարաբաղի անկախության հետ, եւ ընդհանուր առմամբ, Բաքվի այդ տեսակետը լավ հայտնի է»,-ընդգծել է Զատուլինը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի Զինված ուժերը խոցել են ԼՂՀ Զինված ուժերին պատկանող «Մի-24» ռազմական ուղղաթիռը, որն այդ պահին ուսումնավարժական թռիչք էր իրականացնում: Երեք հայ օդաչուների զոհվել են:


     

Քաղաքական

Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը և քայլեր ձեռնարկել՝ սանձազերծելու ագրեսորին. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը...

Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ահաբեկման և ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է. ՄԻՊ

Ադրբեջանական կողմը 2022 թվականի դեկտեմբերի 3-ին կեսօրից հետո...

Ադրբեջանի գործողություններն ուղղված են Արցախի խաղաղ բնակչության և խաղաղապահների դեմ. Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Ադրբեջանի...

Սա հարված է նաև ռուս խաղաղապահներին. Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին

Ադրբեջանը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելով, փորձում...

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Մոսկվան կաշխատի իր ձեռքում պահել գործընթացի ղեկը

ԱԺ հանձնաժողովները փակ նիստում քննարկել են «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրինագիծը

Ստեփանակերտում Սայաթ-Նովայի 310 -ամյակին նվիրված համերգ է կայացել

Search