Թուրքիայի ԱԳՆ-ը Թուրքիայում արտահերթ ընտրությունների հետ կապված գրություն է ուղարկել Գերմանիա։
Թուրքիան Գերմանիային նոտա է հղել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի ԱԳՆ-ի ուղարկված նոտայի մեջ նշվել է, որ Թուրքիայում 2018-ի հունիսի 24-ին արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու եւ Գերմանիայում ապրող Թուրքիայի քաղաքացիների համար անհրաժեշտ է ընտրատեղամասեր ստեղծել, փոխանցում է news.am-ը:
Եթե Գերմանիան դրական պատասխան տա, Գերմանիայում ապրող Թուրքիայի քաղաքացիներն կարող են իրենց քվեարկությունն իրականացնել հունիսի 4-ից 17-ը իրենց բնակավայրին մոտ բացված ընտրատեղամասում։