Artsakhpress

Միջազգային

ԵԽԽՎ-ն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հետաձգել արտահերթ ընտրությունները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) դիմել է Թուրքիայի իշխանություններին և կոչ արել հետաձգել 2018-ի ամռանը նշանակված արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները:

ԵԽԽՎ-ն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հետաձգել արտահերթ ընտրությունները

ԵԽԽՎ-ն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հետաձգել արտահերթ ընտրությունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է թուրքական Diken պարբերականը: 

ԵԽԽՎ-ն հատկապես շեշտել է այն հանգամանքը, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում անկողմնակալ, ժողովրդավարական և թափանցիկ ընտրությունների անցկացումն իրատեսական չէ: 

Թուրքիայում 2018 թվականի հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Այս մասին «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահն իր խոսում նշել է, թե 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձը ցույց է տվել գործող համակարգից անմիջապես նախագահական համակարգի անցնելու անհրաժեշտությունը:

Թուրքիայում 2017 թվականի ապրիլին իրականացված սահմանադրական հանրաքվեի արդյունքներով երկիրն առաջիկա ընտրություններից հետո անցում էր կատարելու նախագահական կառավարման համակարգի: Ընտրությունների անցկացումը նախատեսված էր 2019 թվականի նոյեմբերին:


     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search