Artsakhpress

Մշակույթ

«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը ինչո՞վ է գրավում զբոսաշրջիկներին. պարզաբանում է Վահան Տեր-Ղևոնդյանը

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը 2016 թվականին ունեցել է 11 հազար այցելու, իսկ 2017-ին՝ ավելի քան 14000:

«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը ինչո՞վ է գրավում զբոսաշրջիկներին. պարզաբանում է Վահան Տեր-Ղևոնդյանը

«Մատենադարան-Գանձասար»  գիտամշակութային կենտրոնը  ինչո՞վ  է  գրավում   զբոսաշրջիկներին. պարզաբանում  է  Վահան  Տեր-Ղևոնդյանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում  ասել  է  Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի   տնօրեն    Վահան  Տեր-Ղևոնդյանը:

Նա  նշել  է, որ  այցելուների   մեջ  մեծ  թիվ  են    կազմում  արտասահմանից  ժամանած  զբոսաշրջիկներ, դպրոցականներ, Արցախի  տարբեր   բնակավայրերի   քաղաքացիներ. ԱՀ Պաշտպանության բանակի հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար գիտամշակութային կենտրոն են այցելում   նաև զինծառայողներ:

Ըստ   տնօրենի՝    մեծ  թվով   այցելուներ   ունենալու    առումով «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը   կայացել  է, սակայն  դեռ   անելիքներ ունեն  գիտահետազոտական  ուղղությունը   ընդարձակելու,գրադարան-ընթերցասրահը համալրելու, տեխնիկական  սարքավորումներ ավելացնելու,կահավորելու առումներով:

Անդրադառնալով  այն  հարցին, թե  կենտրոնը   զբոսաշրջիկներին     ինչով  է  գրավում   Երևանի  Մատենադարանի   տնօրենն    ասել  է,  որ  նախ՝   ցուցադրության   ներկայացված      պահպանված  հայկական   ձեռագրերի   մշակույթով, երկրորդ՝  ներկայացված  ձեռագրերի  բացառիկությամբ, հնատիպ  գրքերով՝    հրատարակված  Արցախում:

Վ.  Տեր-Ղևոնդյանն  ասել է նաև, որ  զբոսաշրջության  զարգացման  համար,  «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնն առաջիկայում  անպայման  ընդգրկված  կլինի   Արցախի  զբոսաշրջային  երթուղիների  ցանկում.  առանձին  տուրիստական  ընկերությունների  հետ  ևս   աշխատանքներ   կիրականացվեն:

Խոսելով «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում առաջիկայում  նախատեսվող  միջոցառումների  մասին՝ Վ. Տեր-Ղևոնդյանն ասել  է, որ  մշտական ցուցադրություններից  բացի  նախատեսվում է նաև ժամանակավոր տարբեր  ցուցադրություններ ևս, հայակական ձեռագրերի պատմությանը, դրանց վերականգնմանը  և հայկական  եկեղեցիներին  վերաբերող  տեսաֆիլմերի  ցուցադրում. վերջիններս ուսուցողական   նպատակներ  են   հետապնդելու:

«Այս  կենտրոնում   պետք  է  պարբերաբար միջոցառումներ  անցկացնենք՝ կազմակերպելով  տարբեր  թեմաներով  գիտաժողովներ, գրքերի  շնորհանդեսներ, նոր  ցուցադրություններ և  այլն:  Կենտրոնը  պետք  է դառնա   մտավորականության, գիտնականների, ուսանողության    և երիտասարդության  սիրելի   գիտական  հավաքատեղի: Նշեմ, որ Արցախը  ներկայացնելու  առումով կենտրոնն ունի քաղաքական   մեծ առաքելություն ոչ  թե  որպես  ռազմականացված   գոտի, այլ երկիր, որտեղ  որպես   խաղաղասեր   ժողովուրդ ապրում, ստեղծագործում, զարգացնում են հայկական  մշակույթն ու գիտական  միտքը՝  հենված  մեր նախնիների  դարավոր ավանդույթներին»,-ասել է  Վ. Տեր-Ղևոնդյանը:

Արցախի    պատմամշակութային     հուշարձանների  վերաբերյալ  Մատենադարանի    կողմից  գրքեր  հրատարակելու  մասին  մեր   հարցին  ի   պատասխան   տնօրենը    նշել  է,  որ  եթե  նույնիսկ  անմիջական  Մատենադարանը   չի  հրատարակում, ապա    իրենց  գիտաշխատողները  նման   գրքերի   տպագրության   գործին   ակտիվ  մասնակցություն  են  ունենում: Որպես  օրինակ   նա   բերել  է   վերջերս   տպագրված  «Դադիվանք. վերածնված հրաշալիք» եռալեզու  գիրքը, ընդծելով   իրենց   գիտաշխատողի՝  Կարեն Մաթևոսյանի անունը:

Մեր  զրուցակիցը   նշել է, որ   «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը ձեռագրերով  համալրելու   խնդիրն անկասկած իրենց  ուշադրության կենտրոնում  է և ավելացրել. ««Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում  չկան ձեռագրերի   բնօրինակներ. մշտական  ցուցադրության  է  դրված    հիմնականում   ձեռագրերի պատճեններ, որոնք աշխարհի  տարբեր թանգարաններում  էլ   կան: Պատճառը  ցուցադրության   անհրաժեշտ   պայմաններ  չունենալն  է, այլ  ոչ  թե  այցելուներին  խաբելը»:

Մեր   այն  հարցին, թե   Երևանի  Մատենադարանի  ձեռագրերի  բնօրինակները  չեն  նախատեսում   ցուցադրել    «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում ևս՝  Վ.  Տեր-Ղևոնդյանը  պատասխանել  է, որ  իրենք   ամբողջությամբ  չեն  կարող  տեղում ստեղծել  անհրաժեշտ բոլոր պայմանները,որ ձեռագրերի բնօրինակները  «Մատենադարան-Գանձասար»-ում մշտական ցուցադրության  դրվի, բայց  որևէ  առիթ  լինելու  դեպքում   կարող  են  որոշ բնօրինակներ ժամանակավոր  ցուցադրել  տեղի կենտրոնում:

Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ  «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի  ձեռագրերի շուրջ  25%-ն  արդեն  թվայնացվել  է. այդ  գործընթացը   շարունակվում   է:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search