Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ճիշտ չի համարում Իրանի միջուկային համաձայնագրից հրաժարվելը, քանի դեռ դրան այլընտրանք չեն գտել։
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել չհրաժարվել Իրանի միջուկային համաձայնագրից, քանի դեռ չկա ընդունելի այլընտրանք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նա հայտարարել է BBC հեռուստաընկերության հետ հարցազրույցում։
Գուտերեշի խոսքով՝ Իրանի հետ համաձայնագիրը կարեւոր դիվանագիտական հաղթանակ է եղել, որն անհրաժեշտ է պահպանել. «Մենք չպետք է հրաժարվենք դրանից, քանի դեռ չունենք ընդունելի այլընտրանք»,– news.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա։