ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ անձամբ ինքը ցանկանում է միջազգային կազմակերպության ղեկին կնոջ տեսնել:
Բան Կի Մունը հայտարարել է, որ ուզում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կին ստանձնի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է AP–ը։
ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բան Կի Մունի 2-րդ պաշտոնավարման ժամկետը կլրանա դեկտեմբերի 31—ին, եւ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ ժամանակն է՝ կազմակերպության ղեկին կին լինի։ Սակայն քաղաքական գործիչը նշել է, որ վերջնական որոշումն ինքը չի կայացնում։ ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունն առաջադրում է ՄԱԿ ԱԽ–ն։
Այս պահին այդ պաշտոնին հավակնում է 11 մարդ, որոնցից 5–ը կին, այդ թվում՝ Արգենտինայի ԱԳ նախարար Սուսաննա Մալկորան եւ ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, որը ներկայացնում է Բուլղարիան։