Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի թարմացված վարկանշային աղյուսակում հայտնվել է 33-րդ հորիզոնականում՝ բարելավելով իր դիրքերը 8 հորիզոնականով։
ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում Հայաստանի հավաքականը բարձրացել է 8 հորիզոնականով
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի թարմացված վարկանշային աղյուսակում հայտնվել է 33-րդ հորիզոնականում՝ բարելավելով իր դիրքերը 8 հորիզոնականով։
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, աղյուսակը կրկին գլխավորում է Իսպանիայի հավաքականը։
«Եվրո-2016»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից Պորտուգալիայի հավաքականը հայտվել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 3-րդ հորիզոնականում։ Դանիայի ազգային հավաքականը զբազեցրել է 23-րդ, Սերբիայի հավաքականը՝ 30-րդ, Ալբանիայի հավաքականը՝ 70-րդ հորիզոնականը։
Նախորդ ամիս Հայաստանի հավաքականը մեզ համար ռեկորդային՝ 30-րդ հորիզոնականից նահանջել էր 11 տեղով՝ զբաղեցնելով 41-րդ հորիզոնականը։