ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ հետաքննություն անցկացնող անկախ հանձնաժողովը որոշել է պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի գլխավորությամբ 4 պատգամավորների մանդատները սառեցնել:
ԵԽԽՎ-ի անկախ հանձնաժողովը Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի մանդատը սառեցնելու մասին որոշում է ընդունել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Haqqin.az-ի հաղորդմամբ՝ բացի Սեիդովից, պատժամիջոցների են ենթարկվելու Սեզարա Ֆլորինա Պրեդան, Պեդրո Ագրամունտը եւ Ջորջ Խուջլան: Պատժամիջոցներն արգելում են Պեդրո Ագրամունտին դիտորդական առաքելություններին մասնակցել եւ 10 տարվա ընթացքում զեկուցողի պաշտոն զբաղեցնել, փոխանցում է news.am-ը:
Սեիդովի, Պրեդայի եւ Խուջլայի դեմ նման արգելքը 2 տարով է սահմանվել: Հանձնաժողովի որոշումը վերջնական չէ եւ սպասվում է, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն կտարածվի: