Artsakhpress

Քաղաքական

Հայ պատվիրակը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության հարցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի նիստում հայկական պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն օգտագործել է այդ հարթակը` բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հետ կապված համապատասխան գործելակերպ որդեգրելու հարցը:

Հայ պատվիրակը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության հարցը

Հայ պատվիրակը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ-ում պատվիրակության անդամների հրավիրած ասուլիսում այս մասին խոսեց Վարդանյանը:
«Օրակարգում ընդգրկված էր ատելության խոսքի հետ կապված բավականին լուրջ հատված: Եվ դրա շրջանակում ես իմ ելույթում անդրադարձ եմ կատարել ատելության խոսքին: Ոչ մի ցեղասպանություն հնարավոր չէ իրագործել առանց ատելության խոսքի: Ընդ որում՝ հարց բարձրացվեց առ այն, որ թե 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, այդուհանդերձ մենք Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում բախվում ենք հայատյացության տարբեր դեպքերին: Եվ այս տեսանկյունից մենք օգտագործելու ենք այս հարթակը` պահանջելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հետ կապված համապատասխան գործելակերպ որդեգրել, և փորձելու ենք մեր ելույթների ու գործունեության միջոցով հնարավորինս նվազեցնել հետագայում որևէ ցեղասպանության իրագործման հնարավորությունը»,-ասաց Վարդանյանը:
Նա նշեց, որ անդրադարձ են կատարել ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլ նաև այլ ցեղասպանության դեպքերին, օրինակ, Ռուանդայում` հաշվի առնելով, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ կարևոր դերակատարություն է տրվում նաև ցեղասպանութան հանցագործությունների կանխարգելմանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search