Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները կմասնակցեն Դիտյատինի գավաթի խաղարկությանը:
Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Դիտյատինի գավաթին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի երկու մարզիկներ Արթուր Դավթյանը և Ժորա Սմբատյանը գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, մեկնել են Սանկտ-Պետերբուրգ մասնակցելու Դիտյատինի գավաթ միջազգային մրցաշարին:
Հ
ավաքականի հետ մեկնել է նաև միջազգային կարգի մրցավար Արթուր Գյուրջինյանը,որը պարտադիր պահանջ է միջազգային մրցումների կանոնակարգով: