«Արսենալի» նախկին ավագ Թիերի Անրին հավակնում է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պպաշտոնին:
Արսենալը բանակցություններ է վարում Անրիի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Զինագործների» ղեկավարները բանակցություններ են վարելու ֆրանսիացու հետ հաջորդ շաբաթվանից: Չնայած այս ամենին` «Sky Sports»-ը հայտնում է, որ «Արսենալը» գլխավորելու հիմնական թեկնածուն Միկել Արտետան է, ով նախկինում նույնպես հանդես է եկել լոնդոնյան ակումբում:
Իսպանացին այժմ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի օգնականն է:
Անրին 2015/16 մրցաշրջանում աշխատել է «Արսենալի» երիտասարդական թիմերից մեկում, սակայն ստիպված է եղել հեռանալ, երբ Արսեն Վենգերն առաջարկել է նրան ընտրություն կատարել մարզչական կարիերայի ու հեռուստատեսությունում աշխատելու միջև: