Artsakhpress

Հարցազրույց

«Ղարաբաղ Տելեկոմը» համացանցի որակի բարելավման համար մեծ ներդրումների որոշում է կայացրել. Կարեկին Օդաբաշյանը արձագանքում է բողոքներին

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը համացանցի որակի բարելավման համար մեծ ներդրումների որոշում է կայացրել:

«Ղարաբաղ Տելեկոմը» համացանցի որակի բարելավման համար մեծ ներդրումների որոշում է կայացրել. Կարեկին Օդաբաշյանը արձագանքում է բողոքներին

«Ղարաբաղ Տելեկոմը» համացանցի որակի բարելավման համար մեծ ներդրումների որոշում է կայացրել. Կարեկին Օդաբաշյանը արձագանքում է բողոքներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը և Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում հասարակության լայն շրջանում առաջացած դժգոհություններին:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

- Պարո՛ն Օդաբաշյան, մայիսի 16-ին, հանդիպեցիք ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ, քննարկվող հարցերը նաև հանրային լայն հնչեղություն ունեն: Առաջարկում եմ զրույցը ծավալել այդ թեմայի շուրջ, և սկսենք այն հարցից, թե վերջերս ինչ սակագներ վերանայեց «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը և ինչ հիմքով վերանայվեցին դրանք:

- 2016 թվականի ընթացքում ընկերության ղեկավարությունը որոշեց իր սակագները քննարկել և ստեղծել պլան, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում սակագները կտրուկի փոխարեն, իջեցվեն աստիճանաբար՝ նկատի ունենալով նաև մեր մեծածավալ ծախսերը: Առաջին փուլում, որը անցած տարվա փետրվարի 1-ին էր, սակագները իջեցվեցին 12.5 տոկոսով: Այս տարվա հուլիսի 1-ից ևս 5 տոկոսով սակագների իջեցում է լինելու, և այդ քաղաքականությունը շարունակելու ենք:


- Պարո՛ն Օդաբաշյան, իսկ բաժանորդավճարի մասով ի՞նչ նորություններ կան:

- Բաժանորդավճարը դարձել է բոլորի մտահոգության առարկան, սակայն վստահեցնեմ, որ այն անցյալ տարի իջեցվել է 20 տոկոսով, այս տարի այդ քայլին չգնացինք: Ե՛վ Հայաստանի, և՛ արտերկրների օպերատորների մոտ բաժանորդավճարը կա, պարզապես արտահայտված է այլ անվանումներով: Մենք փորձում ենք ավելի թափանցիկ լինել այս առումով:

- Առիթից առիթ «Ղարաբաղ Տելեկոմ»-ին բողոքներ են հասցեագրվում մեկ այլ թեմայով, խոսքը ռոումինգի մասին է՝ Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ զանգերի համար: Այդ մասով նորություններ կա՞ն:

- Բոլորս ունենք մեկ հայրենիք, որը բաղկացած է երկու երկրներից: Բայց պետք է ասեմ, որ յուրաքանչյուր օպերատոր ունի իր լիցենզավորման պայմանները, որի հիմնական պայմաններից մեկը պարտավորեցնում է որոշակի սահմանների մեջ աշխատել, որը հստակորեն գծված է քարտեզի վրա: Հայաստանում երեք օպերատորները Արցախի քարտեզը չունեն իրենց լիցենզիայի մեջ: Նույնպես «Ղարաբաղ Տելեկոմ»-ն իր լիցենզիայի մեջ չունի Հայաստանի քարտեզը: Դա նշանակում է, որ ընկերությունն իրավունք չունի աշխատել Հայաստանի տարածքում: Ռոումինգի սակագինը շատ է թե քիչ, դա ուրիշ հարց է, բայց ռոումինգը վերացնել չենք կարող: Եթե այդ պայմանը վերանա, ես վստահ եմ, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սեփականատերը պետք է ցանկանա նաև Հայաստանում աշխատել, ուրեմն կստացվի, որ Հայաստանի և Արցախի շուկաները միացված կունենան 4 օպերատոր:


- Հանրության շրջանում, մասնավորապես սոցցանցերում ընկերության մատուցած ծառայությունների նկատմամբ պարբերաբար իրականացվող բողոքների և դժգոհությունների թեմաներով քննարկումներին ինչքանո՞վ եք հետևում և, հետաքրքիր է, որքանո՞վ եք արձագանքում:

- Շատ ուշադիր հետևում ենք, և պետք է արձանագրեմ, որ դժգոհությունները ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, քանի որ կատարվող աշխատանքների մասին պատշաճ տեղեկատվություն չի տրամադրվում: Բայց անդրադառնամ դրանցից մի քանիսին: Հասարակությունն ասում է որ Հայաստանի համեմատ սակագները բարձր են: Այո, բարձր են: Փոխարենը մի քանի տարի առաջ մենք ստեղծեցինք փաթեթներ, որոնք շատ ավելի ձեռնտու և էժան են, և բաժանորդը 10-50% զեղչ կարող է ձեռք բերել: Սակայն, ցավոք, մեր հաճախորդների միայն 9,2 %-ն է օգտվում այդ փաթեթներից: Եվ հետաքրքիր է, որ բոլոր փաթեթների դեպքում միշտ նույն բաժանորդներն են օգտվում, ինչը փաստում է, որ դրանք շահավետ են:

- Պարո՛ն Օդաբաշյան, նշեցիք, որ Հայաստանի օպերատորների համեմատ, Արցախում կապի սակագները ավելի բարձր են: Ո՞րն է հիմնավորումը, որ կապի օպերատորը ստիպված է Արցախում ավելի բարձր սակագներ սահմանել:

- Եթե փորձենք համեմատել Արցախի և Հայաստանի շուկան, դրանք անհամեմատելի են: արցախյան շուկան մոտավորապես 120 000 բջջային բաժանորդ ունի, բայց սպասարկում է ՀՀ-ի տարածքի համեմատ գրեթե մեկ երրորդ տարածքը: Այն դեպքում, որ այդ տարածքը լեռնային է, ինչը լրացուցիչ կայանների տեղադրման անհրաժեշտություն է առաջացնում, որոնք մեծ ծախսերի հետ ե կապված: Հայաստանում այդ հանգամանքը ավելի քիչ է արտահայտված, բացի դրանից այնտեղ համայնքները շատ ավելի մեծ են, իսկ մենք Արցախում ունենք համայնքներ, որտեղ համացանցը առկա է 3 ընտանիքում:


- Համացանցի որակի բարելավման համար ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում, այս առումով ևս հանրային դժգոհությունները կարծես չեն դադարում:

- Կարծում եմ՝ համացանցի օգտագործման խնդիրը բաժանորդների կողմից ավելի խնդրահարույց է, քան առկա որակը: «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սեփականատերը Արցախում համացանցի որակի բարելավման համար մեծ ներդրումների որոշում է կայացրել, սակայն պետք է նշեմ, որ առկա որակը ևս բարձր որակի է: Այս նախադասությունը գուցե հեղափոխական է, սակայն իրողություն է: Մենք այսօր ունենք 65 տոկոս համացանցի բաժանորդներ, որոնք օգտագործում են 512 կբ/¬վրկ արագություն, որով լավագույն դեպքում մեկ համակարգիչ կամ պլանշետ կարող է օգտվել համացանց որոնելու համար: Բայց մեր բաժանորդները հաճախ հաշվի չեն առնում այդ հանգամանքը և եղած ծավալից փորձում են միանգամից օգտվել մի քանի հոգի: Արդյունքում ստեղծված ծանրաբեռնվածությունը չի ապահովում որակյալ կապ, և առաջանում են դժգոհություններ:

- Ամեն դեպքում, նկատում ենք, որ մարտահրավերներ և դժգոհություններ կան: Այդ մարտահրավերների հաշվարկով ընկերությունը ի՞նչ ծրագրեր ունի և ի՞նչ նորություններ են սպասվում մոտ ապագայում:

- Մարդիկ մտահոգություն ունեն նաև երրորդ սերնդի շարժական համացանցի առումով, որը հիմնավորված է: 2013 թվականի հունիսի 22-ին մենք թողարկեցինք երրորդ սերնդի համացանցի ծրագիրը: Այդ ժամանակ նախատեսված էր, որ այդ հնարավորությունը պետք է բավարարի մոտ 8-10 տարի: Ստացվեց, որ կանխատեսված ժամկետը սխալ էր: Փաստացի 4 տարի հետո սկսեցինք սահմանափակումներ ունենալ շարժական համացանցի առումով: Մասնավորապես, 2017թ.-ին, 2016-ի համեմատ, տնտեսվարող սուբյեկտների կողմից 33 տոկոսով աճել են համացանցի բաժանորդագրումները: Խնդիրը կարգավորելու համար շարունակելու ենք ներդրումները:


Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի և Նորայր Հովսեփյանի


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան

Խուզարկություն է կատարվել իմ հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում. Արթուր Աղաբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով

Շնագայլի հարձակման հերթական դեպքն է արձանագրվել

Արթուր Աղաբեկյանը բաց նամակ է հղել ապրիլյան պատերազմի ժամանակ ստեղծված օպերատիվ շտաբի անդամներին

Սամվել Շահրամանյանը նշանակվել է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ

Հաթերքում կկայանա «Ժենգյալով հացի փառատոն». մանրամասներ է հաղորդում կազմակերպիչը

Հադրութում քաղաքացին «Ֆագոտ» տիպի հակատանկային համալիր է գտել

Search