Անցյալ տարվանից մեծ աշխատանք է տարվել Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարման վերաբերյալ, եւ դրանք շարունակվում են մինչ հիմա:
Հայաստանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է Սլովակիայից Ադրբեջան զենքի մատակարարման շուրջ իրավիճակը. մամուլի խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանի դեսպանը կարեւոր հանդիպումներ է անցկացնում: «Փառք Աստծուն, կասկածելի հեղինակություն ունեցող մարդիկ չգիտեն այդ աշխատանքների մանրամասները, եւ ես խորհուրդ կտայի ուշադրություն չդարձնել նման մարդկանց կողմից արվող հրատապարակումներին եւ հայտարարություններին»,- ասաց Բալայանը:
Նա վստահություն հայտնեց, որ նման հայտարարություններն արվել են միայն ուշադրություն գրավելու համար՝ հավելելով, որ ինչպես Չեխիայում Հայաստանի դեսպանատունը, այնպես էլ ՀՀ դեսպանատունը Սլովակիայում վստահեցնում են, որ մատակարարումների վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է:
Ըստ Բալայանի՝ խնդիրը նրանում է, որ այդ զենքի վերջնական օգտագործման իրավունքը տրամադրվում է մի երկրի, սակայն այն գտնվել է մեկ այլ երկրում, ինչը ԵՄ համապատասխան կանոնակարգերի կոպիտ խախտում է: