«ՀՀ արտգործնախարարի՝ գերմանական շրջանակների հետ հանդիպումների ժամանակ բարձրացվել է ադրբեջանա-գերմանական ռազմական համագործակցության վերաբերյալ հարցը: Առանց մանրամասների մեջ մտնելու կարելի է ասել, որ գերմանական կողմի տված պարզաբանումները լիովին բավարարում են:
Ադրբեջանական բանակում հայտնված ուղղաթիռներն ամերիկյան արտադրության չեն. Տիգրան Բալայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, հայտնում է Panorama.am-ը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակում հայտնված ամերիկյան ուղղաթիռներին, բանախոսը նկատեց, որ թեմայի շուրջ սոցցանցերում տեղ գտած ինֆորմացիան իրականությանն այդքան էլ չի համապատասխանում:
«Ուղղաթիռների հարցով մենք սկսել ենք զբաղվել շատ ավելի վաղ, քան ինֆորմացիան հայտնվել է հրապարակային դաշտում: Այս պահին մեր տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն՝ այդ ուղղաթիռներն ամերիկյան արտադրության չեն, դրանք արտադրվում են մի քանի երկրներում՝ ամերիկյան լիցենզիայով: Դրանց գնման ընթացակարգը եղել է ոչ ռազմական օգտագործման համար»,- ասաց Տիգրան Բալայանը: