Artsakhpress

Քաղաքական

Ինչով էր պայմանավորված Արայիկ Հարությունյանի հրաժարականը պետական նախարարի պաշտոնից

Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից ազատվելու որոշում եմ կայացրել, քանի որ հանրության մոտ կա ձևավորված պահանջ՝ երկրում բարեփոխումների նոր փուլ իրականացնելու առումով:

Ինչով էր պայմանավորված Արայիկ Հարությունյանի հրաժարականը պետական նախարարի պաշտոնից

Ինչով էր պայմանավորված Արայիկ Հարությունյանի հրաժարականը պետական նախարարի պաշտոնից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունիսի 6-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ մանրամասնելով, որ վերջին մի քանի ամիսներին՝ մանավանդ հայաստանյան վերջին իրադարձություններից հետո, Արցախի ժողովրդի մոտ ևս ձևավորվեց փոփոխություններ կատարելու պահանջ:
«Ացախում ժողովրդավարական արժեքների զարգացման առումով արձանագրվել է լուրջ առաջընթաց, սակայն վերջին օրերի իրադարձությունները բերեցին նրան, որ պահանջն Արցախում ընդգծվել է, և իշխանությունը պարտավոր է հաշվի առնել դա: Վերջին մեկ ամսվա ընթացքում ԱՀ Նախագահի հետ քննարկում էինք՝ ինչպիսի բարեփոխումներ իրականացնել, որը թույլ է տալու առաջին հերթին վստահություն ներշնչել հանրության շրջանակում, իրականացնել ճիշտ բարեփոխումներ: Տնտեսության զարգացման առումով միշտ էլ անհրաժեշտ են լինում փոփոխություններ, սակայն այն հիմքը, որը դրվել է ավելի քան 10 տարի առաջ, և երկրում ապահովել է տարեկան միջինը 10 տոկոսից ՀՆԱ-ի աճ, երկրին բերել է քաղաքաշինության, սոցիալական, տնտեսական առումներով լուրջ զարգացում, սակայն, այն բավարար չէ հանրության այսօրվա տրամադրությունների առումով»,- ասել է Ա. Հարությունյանը:
Պետական նախարարն անդրադարձել է նաև իր կողմից ղեկավարվող քաղաքական ուժին՝ «Ազատ հայրենիք» կուսակցության, որը Խորհրդարանում ունի ամենամեծ խմբակցությունը՝ ընդգծելով, որ այն պետք է ավելի մեծ դերակատարություն ունենա բարեփոխումների ընթացքում, կապող օղակ հանդիսանա իշխանությունների և հասարակության միջև՝ իրականացնելով ավելի ակտիվ աշխատանք:
«Ղեկավարելով «Ազատ հայրենիք» կուսակցությունը՝ նպաստելու ենք Նախագահի կողմից իրականացվող բարեփոխումներին և, լինելով անմիջական շփման հետ հանրության մեջ, դրանով իսկ նպաստելու ենք առաջ քաշված խնդիրների ավելի արագ կարգավորմանը: Կուսակցությունը պատրաստվում է ակտիվ մասնակցել Արցախում առաջիկայում կայանալիք ընտրություններին»,- եզրափակել է Ա. Հարությունյանը:
Պետական նախարարը պատասխանել է նաև լրագրողների կողմից հնչեցված մի շարք հարցերի:
Նշենք, որ «Արցախպրես»-ը պետական նախարարի մամուլի ասուլիսը լուսաբանել է նաև ուղիղ եթերում:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search