Artsakhpress

Մշակույթ

Լույս է տեսել արձակագիր Աշոտ Բեգլարյանի նոր ժողովածուն

Ստեփանակերտում լույս է տեսել արցախցի գրող, լրագրող, թարգմանիչ Աշոտ Բեգլարյանի «Հաղթահարում» («Преодоление») վերնագրով ստեղծագործությունների ժողովածուն:

Լույս է տեսել արձակագիր Աշոտ Բեգլարյանի նոր ժողովածուն

Լույս է տեսել արձակագիր Աշոտ Բեգլարյանի նոր ժողովածուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գիրքը տպագրվել  է  արձակագրի 50-ամյա հոբելյանի և ստեղծագործական գործունեության 30-ամյակի կապակցությամբ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Աշոտ Բեգլարյանն ասել է, որ հրատարակված ժողովածուն իր ստեղծագործությունների թվով 9-րդ գիրքն է:
Նրա խոսքով՝ ժողովածուն ներառում է տարբեր  տարիների    գրած  ռազմական, փիլիսոփայական, հոգեբանական, երգիծական և հումորային ստեղծագործությունները:
«Գրքում գերակշռում են պատերազմի մասին պատմվածքները, որոնք  հիմնված են իրական դեպքերի վրա, և բազմակողմանիորեն փոխանցում պատերազմյան և հետպատերազմյան մթնոլորտը: Ստեղծագործություններում  հստակորեն ընդգծվում է հաղթահարման գաղափարը` հանգամանքների, սեփական թուլության, վախի, կործանման  և   նույնիսկ  մահի: Իմ   ստեղծագործությունների հերոսները պայքարում են ոչ միայն պատերազմի և չարիքի դրսևորումների դեմ, այլև,   կարծես,  մարտահրավեր են նետում հենց  ճակատագրին»,-ավելացրել է Ա. Բեգլարյանը:
 
Ժողովածուում  տեղ  են   գտել  նաև  փիլիսոփայական և հոգեբանական աշխատանքներ: Ժողովածուի առանձին գլխում ներկայացված է երգիծական պատմություններ, որտեղ հեղինակը բացահայտում է հասարակության մեջ տեղ գտած սոցիալական անարդարության, կեղծավորության, ագահության և ամբարտավանության դրսևորումները:
Նշենք, որ Աշոտ Բեգլարյանը ծնվել է 1968 թվականին, Ստեփանակերտում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Տպագրվում է 19 տարեկանից։ Ստեղծագործում է հիմնականում ռուսերեն։
Ա. Բեգլարյանի պատմվածքներն ու ակնարկները հրապարակվել են գրական, հասարակական-քաղաքական հրատարակչություններում՝  Ստեփանակերտում, Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Նովոչերկասկում, Նիժնի Նովգորոդում, Տոմսկում, Աբխազիայում, Վրաստանում, Ղազախստանում,Ուկրաինայում, Բելառուսիայում, Բուլղարիայում, Սլովակիայում, Կանադայում,Գերմանիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում  և այլն։
Աշոտ Բեգլարյանը հանդիսանում է տասնյակ գրքերի թարգմանիչ և խմբագիր։ Նա   միջազգային  գրականության  և   լրագրության   մրցույթների   դափնեկիր է:
Նաև  ռուսաստանյան ազգային գրական «Տարվա գրող» 2015 և 2016 թվականների մրցանակի դափնեկիր: Ա.  Բեգլարյանը  մասնակցել  է  հայրենիքի   պաշտպանությանը՝   ծանր    վիրավորվել, և պատահական չէ, որ  պատերազմի  թեման այդքան մոտ է գրողին: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան

Խուզարկություն է կատարվել իմ հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում. Արթուր Աղաբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով

Շնագայլի հարձակման հերթական դեպքն է արձանագրվել

Արթուր Աղաբեկյանը բաց նամակ է հղել ապրիլյան պատերազմի ժամանակ ստեղծված օպերատիվ շտաբի անդամներին

Սամվել Շահրամանյանը նշանակվել է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ

Հաթերքում կկայանա «Ժենգյալով հացի փառատոն». մանրամասներ է հաղորդում կազմակերպիչը

Հադրութում քաղաքացին «Ֆագոտ» տիպի հակատանկային համալիր է գտել

Search