Artsakhpress

Տնտեսական

Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է հարկային բարեփոխումների համալիր ծրագիրը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկելու հարկային բարեփոխումների համալիր ծրագիրը:

Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է հարկային բարեփոխումների համալիր ծրագիրը

Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է հարկային բարեփոխումների համալիր ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը զեկուցել է իրականացվող աշխատանքների ընթացքի մասին՝ նշելով, որ հարկային բարեփոխումների հայեցակարգը պատրաստ է կառավարության հաստատմանը ներկայացվելու: Պետնախարարը շեշտադրել է, որ մշակված և կառավարության քննարկմանը ներկայացված հայեցակարգն ընդունելուց առաջ նախ անհրաժեշտ է այն հանրային լայն քննարկման դնել, և հանձնարարել է առաջիկա օրերին այդ ուղղությամբ սկսել աշխատանքները՝ ներգրավելով շահագրգիռ կազմակերպություններին:
 
Գ. Մարտիրոսյանը ֆինանսների նախարարության պատասխանատուների հետ հանդիպմանը կարևորել է Արցախում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող շարունակական քաղաքականությունը և այդ համատեքստում հանձնարարել է առաջարկներ ներկայացնել փոքր տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռի թեթևացման ուղղությամբ: Պետնախարարը հանձնարարել է նաև առաջիկայում իրականացվելիք բարեփոխումների նպատակով առաջարկներ ներկայացնել ծրագրային բյուջետավորման ներդրման և գանձապետական համակարգի վերաբերյալ:
 
Խորհրդակցության ընթացքում Գ. Մարտիրոսյանը հետաքրքրվել է 2019թ. բյուջետային գործընթացին առնչվող հարցերով և կարևորել է, որ լուրջ ուշադրություն դարձվի միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմմանը:
 
Անդրադառնալով անբարեխիղճ հարկատուների կողմից կուտակված ժամկետանց պարտավորություններին՝ Գ. Մարտիրոսյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է դրանք ևս վերանայել և ֆինանսների նախարարին հանձնարարել է կարճ ժամկետներում կոնկրետ առաջարկներ ներկայացնել՝ անպայման հաշվի առնելով դրանց ծավալն ու կառուցվածքը: «Մեր խնդիրն է փոքր և միջին տնտեսվարողի կողքին կանգնելը և պետական հնարավոր աջակցություն ցուցաբերելը: ՓՄՁ ոլորտը մշտապես կգտնվի պետական քաղաքականության հոգածության ներքո»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային նոր օրենքի՝ կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելու և Արցախում դրան համարժեք քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև հանրապետության ֆինանսական ու հարկային դաշտերին վերաբերող այլ հարցեր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դիմորդները տարեցտարի ավելանում են. մշակութային կրթօջախը 80 տարեկան է

Search