Artsakhpress

Տնտեսական

Կվերանայվի հիփոթեքի ծրագիրը. պետնախարար Մարտիրոսյանն այցելել է Ներդրումային հիմնադրամ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 25-ին այցելել է Արցախի Ներդրումային հիմնադրամ և տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել։

Կվերանայվի հիփոթեքի ծրագիրը. պետնախարար Մարտիրոսյանն այցելել է Ներդրումային հիմնադրամ

Կվերանայվի հիփոթեքի ծրագիրը. պետնախարար Մարտիրոսյանն այցելել է Ներդրումային հիմնադրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ պետական նախարարը, ի պաշտոնե լինելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ողջունել է գերատեսչության աշխատակիցներին՝ բարձր գնահատելով հիմնադրամի գործունեությունն Արցախի տնտեսության զարգացման գործում։ Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ կառույցը կարևոր գործառույթ է իրականացնում ինչպես փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման, այնպես էլ բնակչության բնակարանային խնդիրների լուծման հարցում: «Մեր երկրում առկա է փոքր ու միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության գործուն համակարգ, որը կոչված է նպաստելու ՓՄՁ սուբյեկտների գործունեությանը և զարգացմանը խոչընդոտող տարբեր բնույթի խնդիրների լուծմանը: Դրա շնորհիվ տարեցտարի աճում է հանրապետության համախառն ներքին արդյունքում ոլորտի մասնակցության ցուցանիշը: Այսուհետ ևս կառավարությունը շարունակելու է փոքր ու միջին բիզնեսի համար նպաստավոր գործարար միջավայրի ստեղծման և ուղղակի աջակցության քաղաքականությունը՝ կատարելագործելով առկա մեխանիզմները:
 
Ինչ վերաբերում է մեր հայրենակիցների բնակարանային ապահովման խնդրին, ապա պետք է վերանայել հիփոթեքային գործող ծրագրերը և ավելի մատչելի պայմաններ ստեղծել մեր քաղաքացիների համար»,- ասել է Գ. Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը շահագրգռված է ընդլայնելու հիմնադրամի միջոցով իրականացվող աշխատանքները:
 
Պետնախարարը հիմնադրամի պատասխանատուներին հանձնարարել է նաև գործող բոլոր ծրագրերի վերանայման ու դրանց արդյունավետության բարձրացման նպատակով վերլուծել և առաջիկա օրերին առաջարկություններ ներկայացնել։ Նա հորդորել է մեծացնել տեղեկատվաապահովման աշխատանքները, որպեսզի իրականացվող ծրագրերի մասին հանրությունն առավելագույնս տեղեկացված լինի։
 
Շնորհակալություն հայտնելով պետնախարարին հանդիպման համար՝ Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանը նշել է, որ իրենք հետամուտ կլինեն հանձնարականների կատարմանը:
 
Այնուհետև ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի և ԱՆՀ գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի ուղեկցությամբ պետնախարար Մարտիրոսյանն այցելել է Արցախում բիզնես միջավայրի բարելավման համար պետական ներդրումներով ստեղծված և հիմնադրամի ենթակայության տակ գտնվող «Մետաքս կոմբինատ» ՍՊ ընկերություն: Պետնախարարը շրջայց է կատարել ընկերությանը պատկանող կենտրոնի տարածքում, որն ամբողջությամբ վարձակալված է գորգագործության, թեթև արդյունաբերության, սննդի ոլորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների կողմից։ Ավելի քան 450 աշխատատեղ ապահովող ու դեռևս մի քանի տասնյակ աշխատատեղերի պահանջ ունեցող կենտրոնի ծրագիրը պետնախարարը հաջողված է համարել՝ ընդգծելով կառավարության կողմից նմանօրինակ նոր բիզնես-կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը։
 
Պետնախարարի հաջորդ այցը եղել է հիմնադրամի ներքո գործող «Արցախֆրուտ» պահածոների գործարան: Ըստ ընկերության տնօրենի՝ հումքի շուրջ 70 տոկոսն ձեռք է բերվում տեղական հողօգտագործողներից, իսկ արտադրության գերակշիռ մասը՝ սպառում արտասահմանյան երկրներում։ Գ. Մարտիրոսյանը հետաքրքրվել է մթերման ծավալներով, արտադրական հնարավորություններով և իրացման շուկաներով: Պետնախարարը բարձր է գնահատել «Արցախֆրուտի» աշխատանքը և խոստացել, որ կառավարությունը հետայսու ևս ուշադրության կենտրոնում կպահի ընկերության գործունեությունը։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search