Artsakhpress

Հասարակական

ԱՀ Նախագահը պարգևատրել է առարկայական օլիմպիադայի մրցանակակիր աշակերտներին

Այսօր՝ հուլիսի 6-ին, Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2017-2018 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի Երևանում կայացած եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված արցախցի աշակերտների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

ԱՀ Նախագահը պարգևատրել է առարկայական օլիմպիադայի մրցանակակիր աշակերտներին

ԱՀ Նախագահը պարգևատրել է առարկայական օլիմպիադայի մրցանակակիր աշակերտներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցանակային տեղեր գրաված աշակերտները և իրենց ուսուցիչներն արժանացել են արժեքավոր նվերների ու դրամական պարգևների:
Իր խոսքում ԱՀ Նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ այս հաջողություններն աշակերտների կյանքում առաջին լուրջ ձեռքբերումներն են, և անհրաժեշտ է շարունակել մշտապես կատարելագործել, խորացնել ու ընդլայնել գիտելիքները, ձգտել հասնել նորանոր բարձունքների, երբևիցե չընկճվել բարդությունների և դժվարությունների առջև:
 
«Մենք հպարտության զգացում ենք ապրում՝ ամեն անգամ տեսնելով այսպիսի պարկեշտ և խելացի երիտասարդների, ովքեր վաղը կերտելու են մեր երկրի ապագան, լինելու են նրա պաշտպանները, զարգացնելու և զորացնելու են մեր անկախ պետականությունը: Մեր ժողովրդի մտավոր ներուժը ամենամեծ հարստությունն է, որը,  ժամանակին բացահայտելու, կատարելագործելու և ճիշտ օգտագործելու դեպքում, կբացի անսպառ հնարավորություններ մեր հայրենիքի հետագա զարգացման համար»,- ընդգծել է Հանրապետության Նախագահը:
 
Իսկ ԱՀ կրթության գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ այսօր ներկա են ուսուցիչներ և աշակերտներ, ովքեր արդեն երկրորդ, երրորդ և նույնիսկ չորրորդ անգամ են զբաղեցնում մրցանակային տեղեր:
 
«Նման գնահատանքի նրանք արժանանում են իրենց տքնաջան աշխատանքի և տաղանդի շնորհիվ: Դպրոցական օլիմպիադայի ամփոփումը հնարավորություն է տալիս գնահատելու ոչ միայն առանձին աշակերտների, այլև ուսուցիչների և դպրոցների կատարած աշխատանքը:
2017-18 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցելու երաշխավորագիր են ստացել հանրապետության 77 դպրոցականներ, որոնցից 47-ը Երևանից վերադարձել են մրցանակային տեղերով և գովասանագրերով, 29 աշակերտ արժանացել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակների, ընդ որում՝ նրանցից 13-ը գյուղական համայնքների դպրոցներից են, 5-ը շրջկենտրոններից, 2-ը Ճարտարից և 9-ը Ստեփանակերտի դպրոցներից:
Լավագույն արդյունքներն են արձանագրել Ասկերանի շրջանի Սզնեք, Ակնաղբյուր, Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքները, իսկ Ստեփանակերտում՝ համար 3 դպրոցը»,- մանրամասնել է Ն. Աղաբալյանը:
 
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան համար մեկ միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի, աշխարհագրությունից առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլի առաջին կարգի դիպլոմակիր Տաթևիկ Դավթյանն էլ ուրախությամբ նշել է, որ ամենամյա դարձած այս ընդունելությունը հաճելի և պարտավորեցնող  է:
 
«Գիտելիքը ամենահզոր զենքն է, որի շնորհիվ մենք՝ աշակերտներս, կարողանում ենք հասնել բարձունքների: Այսօր հայ քաջարի զինվորն ու սպան անձնուրաց նվիրումով պահպանում են  հայրենիքի սահմանները, իսկ մենք՝ աշակերտներս՝ ուսուցիչների հետ մեկտեղ, կարողանում ենք մեր գիտելիքներով բարձր պահել Արցախի կրթական համակարգի պատիվը:
Կրթությամբ ու բազկի զորությամբ արցախցին միշտ էլ կարողացել է իր գիտելիքներով աշխարհին ասել իր հզորությունը: Խոստանում եմ շարունակել մեր հերոս պապերի գործը՝ լինելով նրանց արժանի հետնորդը»,- մասնավորապես ասել է Տ. Դավթյանը:
 
Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search