Artsakhpress

Հասարակական

Պետնախարարի գլխավորած պատվիրակությունը Գորիսում մասնակցել է ՏԻՄ նոր մոդելի շնորհանդես-քննարկմանը

Այսօր` հուլիսի 27-ին, Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանում Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «ՀՀ վարչատարածքային բարեփոխումներ․ ձեռքբերումներ և անելիքներ» թեմայով շնորհանդես-քննարկմանը:

Պետնախարարի գլխավորած պատվիրակությունը Գորիսում մասնակցել է ՏԻՄ նոր մոդելի շնորհանդես-քննարկմանը

Պետնախարարի գլխավորած պատվիրակությունը Գորիսում մասնակցել է ՏԻՄ նոր մոդելի շնորհանդես-քննարկմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` շնորհանդես-քննարկումը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար (ՏԿԶ) Սուրեն Պապիկյանի նախաձեռնությամբ, ով եռօրյա այցով գտնվում է Սյունիքի մարզում:
Ողջունելով ներկաներին` ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ վերջին շրջանում Արցախ կատարած պաշտոնական այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԱՀ պետական նախարարի և գյուղատնտեսության նախարարի հետ աշխատանքային քննարկում կազմակերպել ՀՀ խոշորացված համայնքներից որևէ մեկում:
«Ե’վ Հայաստանի, և’ Արցախի Հանրապետությունները գտնվում են վարչատարածքային բարեփոխումների կարևոր փուլում,  և այն կարծես թե համընկել է Սահմանադրությունների փոփոխությամբ ու նոր կառավարման համակարգի ներդրմամբ: Բարեփոխումները միտված են տարածքային կառավարման եռաստիճան համակարգից երկաստիճան համակարգի անցմանը: Արցախն այս փուլում հնարավորություն ունի Հայաստանի հաջող փորձը տեսնելուց հետո այն կիրառել նաև իր տարածքում: Այդ շրջափուլից առաջ մենք կարևորեցինք այսօրվա հանդիպումը: Խոշորացման գործընթացը Հայաստանում տեղի չի ունեցել սահուն ձևով: Կան իհարկե թերություններ, սակայն ունենք նաև կարևոր ձեռքբերումներ: Սա կօգնի ԱՀ գործընկերներին` բարեփոխումների փուլում զերծ մնալու այն սխալներից, որոնք եղել են ՀՀ-ում: Խոշորացումը պետք է լինի հանրության համաձայնության արդյունքում: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն արդյունավետ գործընթաց է, քանի որ տնտեսվում են հսկայական ֆինանսական միջոցներ, որոնք հնարավոր են օգտագործել համայնքների տնտեսական ենթակառուցվածքների զարգացման համար»,- մանրամասնել է Ս. Պապիկյանը:
Իր հերթին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել նախարար Սուրեն Պապիկյանին արցախյան կողմի խնդրանքին արձագանքելու և համայնքների խոշորացման հայաստանյան փորձի վերաբերյալ նմանօրինակ քննարկում կազմակերպելու համար:
«Արցախում վաղուց քննարկվում էր տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների անհրաժեշտության հարցը: Քննարկվող տարբերակներից մեկն էլ ավելի խոշոր համայնքների ձևավորումն է: Այդ տարբերակի բոլոր դրական  և բացասական կողմերը գնահատելու համար ՀՀ ՏԿԶ նախարարի վերջին այցին որոշեցինք տեղում ուսումնասիրել Գորիսի օրինակը: Այսօր մենք տեսանք տպավորիչ արդյունքներ, և այն կարող է որպես հիմք ծառայել մեր հետագա քննարկումների համար: Արցախում դեռևս մեծ աշխատանք ունենք կատարելու հանրային քննարկումներ կազմակերպելու ուղղությամբ: Կարծում եմ`խոշորացման գործընթացից առաջ պետք է հաշվի առնվի ամբողջ բնակչության կարծիքը»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:
Իսկ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը նշել է, որ Սյունիքը  Հայաստանի միակ մարզն է, որ խոշորացվել է գրեթե ամբողջությամբ:
«Խոշորացման շնորհիվ հնարավորություն է ստեղծվել տնտեսվող գումարներն օգտագործել մարզում այլ ծրագրեր իրականացնելու նպատակով: Այսօր մեր հիմնական շեշտըր դրվում է, որպեսզի գյուղական համայնքները հավասարեցվեն քաղաքային համայնքներին: Արդյունքում կունենանք դրական պատկեր: Գորիս և Տեղ խոշորացված համայնքներում միջազգային կառույցների աջակցությամբ իրականացվել են տարաբնույթ ծրագրեր, որոնց արդյունքում ձևավորվել են տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման նախադրյալներ»,- ավելացրել է Կ. Համբարձումյանը:
           
Շնորհանդես-քննարկման ավարտից հետո ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վերիշեն-Ակներ վերանորագված կամուրջի բացման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավոր Արպատ Ավանեսյանը, գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք Հայաստանից և Արցախից:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search