Artsakhpress

Քաղաքական

Անձի պաշտամունքը Ադրբեջանում. նախկին նախագահ Հեյդար Ալիևին կուռք դարձնելը

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի երկրպագությունն այնքան չափազանցված է, որ ամերիկացի բլոգեր Անդրեաս Մոզերը Բաքու և Գյանջա կատարած իր այցի ժամանակ ամենուրեք բախվել է «մեծ առաջնորդի» հուշարձաններին և շենքերին:

Անձի պաշտամունքը Ադրբեջանում. նախկին նախագահ Հեյդար Ալիևին կուռք դարձնելը

Անձի պաշտամունքը Ադրբեջանում. նախկին նախագահ Հեյդար Ալիևին կուռք դարձնելը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:
Հարութ Սասունյանի հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի երկրպագությունն այնքան չափազանցված է, որ ամերիկացի բլոգեր Անդրեաս Մոզերը Բաքու և Գյանջա կատարած իր այցի ժամանակ ամենուրեք բախվել է «մեծ առաջնորդի» հուշարձաններին և շենքերին: Մոզերը երգիծական զեկույց է գրել իր բլոգում, որից հատվածներ ենք ներկայացնում՝ մեր ընթերցողների զվարճության համար...
Մոզերն սկսել է իր ծաղրական հոդվածը հետևյալ կերպ. «Նախքան Ադրբեջան գնալը ես ձեզ նման չգիտեի Հեյդար Ալիևին։ Բայց հետո, երկրորդ օրն արդեն ձանձրացել էի նրանից…. Անկախ այն բանից՝ ուզում եք, թե ոչ, Հեյդար Ալիևը կլինի ձեր ընկերակիցը և մշտական ուղեկիցը Ադրբեջանում։ Երբ թռչում եք Բաքու, դուք ժամանում եք Հեյդար Ալիևի օդանավակայան: Երբ գալիս եք գնացքով, դուք ճամփորդում եք Հեյդար Ալիևի ճեպընթացով, իջնում եք Հեյդար Ալիևի կայարանը, քայլում Հեյդար Ալիևի բուլվարով դեպի Հեյդար Ալիևի հրապարակ, անցնում Հեյդար Ալիևի հիմնադրամների, Հեյդար Ալիևի դպրոցների  և Հեյդար Ալիևի համալսարանների կողքով։ Եթե ուզում եք հանգստանալ Հեյդար Ալիևից և այդ պատճառով նախընտրում եք ավտոմեքենայով ճամփորդել Ադրբեջանով, միևնույն է դուք բոլոր խաչմերուկներում, բոլոր շրջադարձերում, բոլոր շրջանցիկ ճանապարհներին կտեսնեք նախկին նախագահի լուսանկարները»։
Մոզերն իր ճանփորդությունը սկսել է այցելելով զբոսայգի, բնականաբար Հեյդար Ալիևի անվան, որն «ավելի մեծ էր, քան որոշ անկախ երկրներ… Երբ դու անցնում ես աշխարհի ամենալայն փողոցը [12-գծանի], տասը րոպեի երթից հետո հասնում ես կայանատեղի. ավտոկայանատեղի՝ Օլիմպիական մարզադաշտի դիմացինի նման։ Այն այնքան մեծ էր նախագծված, որպեսզի Ադրբեջանի բոլոր մեքենաները կարողանային միաժամանակ կայանել այդտեղ։ Սակայն այն դատարկ է։ Քաղաքի հրապարակները նույնպես չափազանց մեծ չափերի էին, սակայն այստեղ հյուսիսկորեական մակարդակի վեհության մոլուցք էր տիրում…. Հենց որ դուք անցնեք հաղթանակի կամարը (այնքան մեծ, ինչպիսին Փարիզում է, և կասկածները ցրելու համար ասեմ՝ զարդարված Հեյդար Ալիևի անունով), որը իրական մուտքն է, դուք պետք է ևս մոտ 2 կիլոմետր քայլեք մինչև Հեյդար Ալիևի թանգարան հասնելը։ Ճիշտ այնպես, ինչպես մարդիկ ստիպված էին քայլել թագավորական պալատի երկար սրահով, նախքան թագավորի հետ հանդիպելը»։
Հատելով զբոսայգին և անցնելով հավաքարարների ու քերողների՝ «մաքրող մոլագարների» մի ամբողջ բանակի միջով, Մոզերը հայտնվել է «մեծ առաջնորդի» չափազանց մեծ արձանի մոտ, որի վրա ոսկե տառերով փորագրված էր նրա անունը,  և որը տեղադրված էր Հեյդար Ալիևի  թանգարանի դիմաց։ Մոզերը բացահայտել է, որ «թանգարանը երեք հարկանի է, ապակե գմբեթով, պատրաստված մեծ քանակությամբ մարմարից ու ոսկուց և սպիտակ կաշվե բազկաթոռներով։ Բռնապետին բնորոշ անճաշակություն։ Եթե դուք երբևիցե այցելել եք Քադաֆիներին, Հուսեյններին կամ Թրամփներին, ապա ծանոթ եք դրան։ Ես միակ այցելուն եմ, և այդ փաստը այնքան է զարմացրել գրասեղանի մոտ նստած մարդուն, որ նա անջատեց իր Յութուբի տեսահոլովակը, ցատկեց տեղից և սկսեց հետևել իմ ամեն մի քայլին, 4-5 մետր հեռավորության վրա և ամեն անգամ երբ նայում էի նրան, նա նայում էր իր հեռախոսին։ Մենք երկուսով էինք ամբողջ շենքում»։
Թեև Հեյդար Ալիևի թանգարանի հսկայական շենքը շատ տպավորիչ է, սակայն այնտեղ ոչինչ չկա, բացառությամբ «մեծ առաջնորդի» մասին որոշ քարոզչության։ Թանգարանը միայն «Հեյդար Ալիևի կյանքի մասին պատմող տասնյակ ցուցադրություններ ունի, հարյուրավոր լուսանկարներով։ Մի քանի գրքեր կան՝ նրա մասին և նրա կողմից գրված, որոնք պաշտպանված են ապակիներով: Երկու մետր լայնությամբ հեռուստաէկրանները պատրաստ են ցուցադրել նրա կենսագրական լուսանկարները…»։ Մոզերը նաև տպավորվել էր Հեյդար Ալիևի լուսանկարների մեծ հավաքածուով. «Հեյդար Ալիևը դաշտում հողագործների հետ, Հեյդար Ալիևը զինվորների հետ, Հեյդար Ալիևը երեխաների հետ, Հեյդար Ալիևը որպես հնագետ, Հեյդար Ալիևը ձմերուկով, Հեյդար Ալիևը բազմամարդ շուկայում»։
Մոզերը ներկայացրել է Հեյդար Ալիևի կենսագրականը, վկայակոչելով մրցանակակիր լեհ լրագրող Ռիշարդ Կապուսինսկուն, որը գրել է. «Սկզբում Հեյդար Ալիևը ԿԳԲ-ի ղեկավարն էր Ադրբեջանում, իսկ հետո յոթանասունականներին՝ հանրապետության Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարը: Նա եղել է Բրեժնևի հետևորդը, որը նրան նշանակել էր ԽՍՀՄ փոխվարչապետ: 1987 թ. Գորբաչովը նրան հեռացրեց այդ պաշտոնից։ Հեյդար Ալիևը մաս էր կազմում Բրեժնևի շրջապատի՝ մի խմբի, որն աչքի էր ընկնում խոր կոռուպցիայով, ամեն տեսակի շքեղության նախապատվությամբ և  համընդհանուր այլասերվածությամբ։ Նրանք բացահայտում էին իրենց կոռուպցիան մեծ հանդգնությամբ, առանց ամաչելու»։
Մոզերը նշել է, որ լեհ լրագրողի նկարագրությունը «կարող է լինել թանգարանի, իրականում ամբողջ այգու կամ արդարև ամբողջ երկրի կարգախոսը։ Որևէ մեկի համար, որն արդեն հայտնի էր բացահայտ կոռուպցիայով կոմունիզմի ժամանակ, անկախ Ադրբեջանն իր նավթահանքերով պետք է որ լիներ նրա երազանքների գագաթնակետը։ Այսպիսով, զարմանալի չէ Ալիևների ամբողջ ընտանիքին հանդիպել Պանամայի փաստաթղթերում [օֆշորային գաղտնի հաշիվներում]»։
Մոզերն իր հումորային հոդվածն ավարտել է հիշելով Հեյդար Ալիևի այլ զբոսայգիները Պոդգորիցայում, Չեռնոգորիայում, Թբիլիսիում, Ստամբուլում, Անկարայում, Բուխարեստում, Կիևում, «և հնարավոր է, շուտով ձեր հայրենի քաղաքում: Դրա համար դուք պարզապես պետք է խոսեք ձեր քաղաքային խորհրդի հետ, իսկ Ադրբեջանը կվճարի ամեն ինչի համար»։
Իր վերջին նախադասության մեջ Մոզերը Ադրբեջանն անվանել է «որպես տարօրինակ երկիր: Բայց գոնե ես այլևս ստիպված չեմ լինի այցելել Հյուսիսային Կորեա»:
Մոզերի հոդվածից բացի, Վիքիպեդիան մի ամբողջ բաժին ունի՝ «Հեյդար Ալիևի անձի պաշտամունքը» վերնագրով. «Ադրբեջանում յուրաքանչյուր մեծ ու փոքր քաղաք ունի փողոց Հեյդար Ալիևի անունով, ներառյալ մայրաքաղաք Բաքվի կենտրոնական պողոտաներից մեկը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանում կա Հեյդար Ալիևի 60 թանգարան և կենտրոն»։
Ավելին, աշխարհում տասնյակից ավելի երկրներում կան Հեյդար Ալիևի արձանները: Այնուամենայնիվ, Ադրբեջանը Մեքսիկայի մայրաքաղաքում խայտառակվեց, երբ նրա խելամիտ քաղաքային խորհուրդը որոշեց հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձանը քաղաքի գլխավոր պողոտայում գտնվող զբոսայգուց, որը վերանորոգվել էր Ադրբեջանի միջոցներով։ «Իրավապաշտպանները դեմ էին արձանին և մատնանշում էին Հեյդար Ալիևի իշխանության բռնակալական բնույթը», հաղորդել է BBC News-ը:
Իմ խորհուրդը Հեյդար Ալիևի ադրբեջանցի երկրպագուներին՝ ավելի շատ մտահոգվեք ոչ թե մահացած Հեյդար Ալիևի, այլ ներկա նախագահ Իլհամ Ալիևի ճակատագրով, քանի որ Հայաստանում վերջերս տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» կարող է շուտով տարածվել Ադրբեջանում և կարող է ավելի շատ արյունոտ լինել, քան թավշյա... »:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search