Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 14-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին, արցախյան կողմից ձեռնարկված միջոցներին ու իրականացվելիք աշխատանքներին եւ 2018թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության ֆինանսատնտեսական ցուցանիշներին վերաբերող հարցեր: