Artsakhpress

Քաղաքական

Բանակցային գործընթացում Արցախի ներգրավումը բխում է խնդրի խաղաղ կարգավորման շահերից. Աշոտ Ղուլյան

Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Արցախի ներգրավումը միայն բխում է հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման շահերից:

Բանակցային գործընթացում Արցախի ներգրավումը բխում է խնդրի խաղաղ կարգավորման շահերից. Աշոտ Ղուլյան

Բանակցային գործընթացում Արցախի ներգրավումը բխում է խնդրի խաղաղ կարգավորման շահերից. Աշոտ Ղուլյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին նշել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Արցախի ներկայությունը բանակցային գործընթացում միայն ու միայն բխում էհակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման շահերից։ Այս փաստը տարիներշարունակ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ մատնանշվել է՝հիմնավորելու համար երկրի իշխանությունների դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբիշրջանակներում ընթացող բանակցությունների լիարժեք ձեւաչափը վերականգնելուանհրաժեշտության վերաբերյալ։ Այն հանգամանքը, որ 1990-ականներին, երբ Արցախըանմիջապես մասնակցում էր բանակցություններին, մենք ունեցել ենք կոնկրետ արդյունքներզինադադարի հաստատման եւ դրա ռեժիմի ամրապնդման մասին՝ հիմնարարփաստաթղթերի տեսքով, արդեն իսկ հաստատում են այն տեսակետը, որ առանցհակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, գործընթացը մշտապես ձգձգվելու է։ Այսօրմիջնորդներին չի հաջողվում անգամ ապահովել բանակցությունների վերսկսման անհրաժեշտպայմանները, իսկ դա արդեն խոսում է այն մասին, որ ներկա ձեւաչափը չի բավարարումարդյունավետ կարգավորմանը։ Այսքանով հանդերձ, եթե ներկայումս հակամարտության ոչբոլոր կողմերն են գիտակցում այս պարզ իրողությունը, ապա դա դեռ չի նշանակում, որհայկական կողմերը պետք է դադարեն շրջանառել Արցախի մասնակցության թեման, քանիոր, ի վերջո, հարցի լուծումը կարող է լինել բացառապես այն դեպքում, եթե վերջինսհամապատասխանի Արցախի ժողովրդի ակնկալիքներին»,- ասել է Ղուլյանը:
Արցախի ԱԺ Նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի վերսկսմանը` նշելով, որ Արցախը գործ ունի Ադրբեջանի՝ անկանխատեսելի սուբյեկտի հետ:
«Այս հանգամանքը մեզ պարտավորեցնում է չկորցնել զգոնությունը, այդ թվում՝ պատերազմի հանկարծակի վերսկսման հանդեպ։ Ադրբեջանը երբևէ չի թաքցրել խնդիրը ռազմական եղանակով լուծելու ցանկությունը։ Զինադադարի համաձայնության պարբերական խախտումները, դիվերսիոն ներթափանցման փորձերը և սահմանում լարվածությունը նվազեցնելուն ուղղված մեխանիզմների ներդրման բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններից հրաժարումը միայն հաստատում են այդ երկրի վարչախմբի ռեւանշիստական հավակնությունները։ 2016 թվականի ապրիլից հետո մենք ավելի համակողմանի ենք արձագանքում ստեղծված իրավիճակին։ Այս ընթացքում ամրացրել ենք սահմանագիծը, տեխնիկապես վերազինել պաշտպանական դիրքերը։ Սակայն անվտանգության ապահովման գործը միայն մեր պարտավորությունը չէ»,- ասել է ԱՀ ԱԺ նախագահը:
Պատասխանելով հարցին, թե ովքե՞ր են արտերկրում կրում Արցախի անվտանգության ապահովման պատասխանատվությունը, Աշոտ Ղուլյանը նշել է, որ դրանք առաջին հերթին միջնորդ երկրներն են:
«Եթե խոսում ենք տարածաշրջանի կայունության եւ խաղաղության պահպանման ու պատերազմի կանխման քաղաքական լծակների մասին, ապա դա առաջին հերթին վերաբերում է միջնորդներին՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ անդամ երկրների»,- ընդգծել է նա:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search