Բարեգործության միջազգային օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 5-ին:
Այսօր Բարեգործության միջազգային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել բարեգործական կազմակերպությունների եւ անհատների գործունեությանը՝ աղքատության եւ սուր հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար, եւ, իհարկե, նրանց աշխատանքի խրախուսումը եւ կամավորական եւ բարեգործական գործունեությանը մասնակցելու համար աշխարհում մարդկանց, հասարակական կազմակերպությունների եւ շահագրգիռ կողմերի համախմբումը: