Artsakhpress

Հասարակական

Քաշաթաղի շրջանի Գետամեջ համայնքի սիրիահայ ընտանիքը բնակարանամուտ է տոնել (լուսանկարներ)

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Քաշաթաղի շրջանի Գետամեջ համայնքի սիրիահայ Արթին և Քրիստինե Ալմաջյանների ընտանիքը բնակարանամուտ է տոնել:

Քաշաթաղի շրջանի Գետամեջ համայնքի սիրիահայ ընտանիքը բնակարանամուտ է տոնել (լուսանկարներ)

Քաշաթաղի շրջանի  Գետամեջ   համայնքի սիրիահայ  ընտանիքը  բնակարանամուտ  է   տոնել  (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի    հաղորդմամբ՝  բնակարանամուտին ներկա էին  «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր  տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, Արցախի գրասենյակի տնօրեն Էդիկ Գրիգորյանը,        Լոս  Անջելեսից   Արցախ   ժամանած  բնակարանի  վերակառուցման   աշխատանքների   հովանավոր Լիզա  Գրիգորյանը, հիմնադրամի  այլ աջակիցներ  և  համագյուղացիներ:
Արթին   Ալմաջյանը,     մեզ   հետ  զրույցում,    պատմել  է,  որ  մինչ   Գետամեջ  գալն   ինքն  ապրում  էր   Սիրիայի  Դամասկոս  քաղաքում: Այնտեղ   ինքը    ավելի  քան   4  տարի   մասնակցել  է  սիրիական  պատերազմին    և       ոտքից  վիրավորվել:  2015  թվականին   է  իր  ընտանիքով      տեղափոխվել   և  բնակություն     հաստատել Գետամեջում:   
«Այստեղ  էլ   ես    հանդիպել   եմ  Քրիստինեին   և ամուսնացել. առայժմ  ունենք   երկու   երեխա: Այսօր ապահովվել  ենք   նոր  և  հարմարավետ    բնակարանով, ինչի  մասին  շատ  էինք   երազում: Ես  այստեղ  զբաղվում  եմ   հողագործությամբ  և  անասնապահությամբ»,-ավելացրել  է  Ա.  Ալմաջյանը:
Քրիստինե  Ալմաջյանն   էլ  ասել է, որ   յուրաքանչյուր    նորաստեղծ  ընտանիքի, նամանավանդ  վերաբնակչի   համար,   շատ    կարևոր  է  սեփական  տուն  ունենալը:
ՀՀ  Եղեգնաձոր  քաղաքից      6  տարի  առաջ  էլ   Քրիստինեն  է տեղափոխվել    Գետամեջ.  գյուղի    դպրոցում  դասվանդում է   հայոց  լեզվի  և  գրականություն:
Նա  ևս  իր   շնորհակալությունն  է  հայտնել   «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի   բոլոր     աջակիցներին  և     խոստացել, որ  իրենց    և  իրենց  նման  մտածողմներն  են    շեն  պահելու   Արցախի    ազատագրված հայոց   պատմական   տարածքները:
«Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի  խոսքով՝    2018  թվականի   ընթացքում իրենք  արդեն   3   բնակարանն  են   հանձնել  Արցախում   վերաբնակություն  հաստատած  ընտանիքներին, իսկ 2   բնակարան  էլ տրվել  է  «Բնակարանային օգնություն վիրավոր զինվորներին» ծրագրի շրջանակներում:
«Այս  տարի նախատեսված  է   Քաշաթաղի  շրջանի   Հերիք  և  Հակ  համայնքներում   ևս  երկու  վերաբնակիչ  ընտանիքների բնակարան  հանձնել: Հիմնադրամի   բարեգործական   նման  աշխատանքները   խթան են  հանդիսանում, որ   Արցախի  ազատագրված  պատմական  տարածքներում    վերաբնակվող   ընտանիքների թիվն  էլ  ավելանա: Ուրախ ենք, որ   բնակարանների   կարիք  ունեցող   ընտանիքների  թիվն  ավելանում  է. դա  նշանակում  է, որ   Քաշաթաղում   ապրել   ցանկացողների   թիվը  շատանում  է»,-ավելացրել  է   Ռ. Դուդակլյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search