Artsakhpress

Հասարակական

«Թուֆենկյան» հիմնադրամը վերակառուցել է Վան գյուղում վերաբնակեցված ընտանիքի բնակարանը (լուսանկարներ)

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Քաշաթաղի շրջանի Վան համայնքի վերաբնակիչներ Փափագ և Աննա Ստեփանյանների ընտանիքի բնակարանը վերակառուցվել է. այսօր՝ սեպտեմբերի 27-ին, նրանք տոնել են իրենց բնակարանամուտը:

«Թուֆենկյան» հիմնադրամը վերակառուցել է Վան գյուղում վերաբնակեցված ընտանիքի բնակարանը (լուսանկարներ)

«Թուֆենկյան»  հիմնադրամը   վերակառուցել  է  Վան     գյուղում    վերաբնակեցված   ընտանիքի    բնակարանը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի   թղթակցի  հաղորդմամբ՝ բնակարանամուտին ներկա էին «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր  տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, Արցախի գրասենյակի տնօրեն Էդիկ Գրիգորյանը,         հիմնադրամի աջակիցներ  և  համագյուղացիներ:
Բնակարանի   բացման  պատիվը  տրվել  է  Փափագ  և  Աննա  Ստեփանյանների    երեխաներին:
Լոս  Անջելեսից   Արցախ   ժամանած  բնակարանի    վերակառուցման   աշխատանքների   հովանավոր Լիզա  Գրիգորյանը, ով  հանդիսանում  է  հիմնադրամի հիմնական նվիրատուներից  մեկը,  մեզ   հետ  զրույցում   ասել է,  որ    իր տատն  և  պապը   արմատներով   Հայաստանից  են:  Իր  տատիկ  Հասմիկը   և   պապիկ Ջոնը  դեռևս   1992-93  թվականներին գալիս  էին   Արցախ՝  զինվորների  համար բերելով կոշկեղեն, հագուստ  և  այլ    անհրաժեշտ  իրեր:
«Նրանց  մահից  հետո    ես   շարունակում  եմ    նվիրատվություններ  իրականացնել Արցախում  և  Հայաստանում: Նրանց  հիշատակին    ստեղծել  եմ  «Ջոն  և Հասմիկ Մկրտչյաններ»  հիմնադրամը, որի  գումարները  փոխանցվում  են    տատիկիս  ու   պապիկիս  ժամանակին    ստեղծած   բիզնեսից: Արցախում    հովանավորել  եմ   մի  շարք  բնակարանների, դպրոցների,  կլինիկաաների, եկեղեցիների կառուցման  և  վերակառուցման  աշխատանքներ:    Ես  առաջին  անգամ  Արցախ  եմ  այցելել   1985  թվականին»,-ասել է   Լ.  Գրիգորյանը:
Փափագ   Ստեփանյանի     խոսքով՝ ինքն  իր   ընտանիքով   ՀՀ  Եղեգնաձոր  քաղաքից  1998  թվականին   տեղափոխվել  և  վերաբնակեցվել   է   Քաշաթաղի   շրջանի  Վան  գյուղում:
 
«Մեր  բնակարանի   վերակառուցման  աշխատանքները  սկսել  ենք   2018  թվականի   օգոստոսի  15-ից:   20  տարի    շարունակ  ապրել  ենք   քանդված, կենցաղային   տարրական  պայմաններ    չունեցող  տան:  Այսօր  արդեն   ունենք    նորոգված, հարմարավետ    պայմաններ  ունեցող   բնակարան:  Այս  բնակարանում   ես  ապրում  եմ  կնոջս, երկու   երեխաներիս  և  մայրիկիս  հետ: Աշխատում եմ    հիմնադրամի   կողմից   մեր   գյուղում   հիմնած    արքայանարնջի  այգում»,-տեղեկացրել   է  Փ.  Ստեփանյանը:
Կինը՝    Աննան     ևս   իր   գոհունակությունն  ու  շնորհակալությունն   է   հայտնել   «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի   անձնակազմին,  նվիրատուներին, ովքեր   պատրաստ  են  օգնելու  Արցախում   ապրող  յուրաքանչյուր   կարիքավոր   ընտանիքի:
 Համայնքի   ղեկավար   Էդիկ  Մարկոսյանն  էլ  ասել   է,  որ  տան  վերակառուցումը    «Թուֆենկյան»   հիմնադրամի     առաջին  աշխատանքներից   է    համայնքում:
Նա    նշել  է, որ   վերակառուցված  բնակարանն  իրենց  համայնքի   ամենաանմխիթար   վիճակում   գտնվող  տներից   էր:  Այն  այսօր   վերափոխվել   և  նոր  տեսք   է ստացել, որի  հա մար  ինքը  համայքի  բնակիչների  անունից   երախտագիտություն    է   հայտնել  բոլոր  այն   ներդնողներին, ովքեր    բարեգործական  նման   ծրագրեր  են  իրականացնում  Արցախում:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search