Նախօրեին Ստեփանակերտի ավագանու կայացած նիստում ուժը կորցրած է ճանաչվել քաղաքային համայնքի ավագանու` 2007թ. մայիսի 29-ին ընդունած «Քաղաքի օր սահմանելու մասին» որոշումը:
Ստեփանակերտ քաղաքի օրն այսուհետ կնշվի սեպտեմբերի երրորդ շաբաթ օրը
Նախօրեին Ստեփանակերտի ավագանու կայացած նիստում ուժը կորցրած է ճանաչվել քաղաքային համայնքի ավագանու` 2007թ. մայիսի 29-ին ընդունած «Քաղաքի օր սահմանելու մասին» որոշումը: Հաշվի առնելով համաքաղաքացիների առաջարկությունները` որոշվեց Ստեփանակերտ քաղաքի օրն այսուհետ նշել սեպտեմբերի երրորդ շաբաթ օրը:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Ստեփանակերտի քաղաքապետարանի մամլո ծառայությունից` հավելելով, որ նիստում քննարկվել է նաև մայրաքաղաքում ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակի շրջանակներում` կանաչ տարածքներն ընդլայնելու, ծաղկի սածիլներ և ծաղկամաններ ձեռք բերելու նպատակով, ավագանին որոշեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2014թ. բյուջեից` «պահուստային ֆոնդ» հոդվածով նախատեսված միջոցներից «Ակադեմիկոս Թախթաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգի» ընկերությանը հատկացնել 5 մլն դրամ:
Նիստի վերջում քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ավագանու անդամներին կոչ արեց իրենց ակտիվ մասնակցությունը բերել ապրիլի 19-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակին: