Նոյեմբերի 8-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Ղազախստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ հասարակության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից: