Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 43 միլիարդ 998 միլիոն 100 հազար դրամ` պլանավորված 43 միլիարդ 100 միլիոն դրամ ցուցանիշը գերազանցելով 2.1 %-ով կամ 898 միլիոն 100 հազար դրամով: