Artsakhpress

Մշակույթ

Որպես պահեստ, ախոռ և բրնձի գործարան օգտագործված հայկական եկեղեցին ավերման եզրին է (լուսանկարներ)

Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին ավերման եզրին է։ Իր պատմության ընթացքում պատմական կառույցը ծառայեցվել է որպես հացահատիկի պահեստ, ախոռ։

Որպես պահեստ, ախոռ և բրնձի գործարան օգտագործված հայկական եկեղեցին ավերման եզրին է (լուսանկարներ)

Որպես պահեստ, ախոռ և բրնձի գործարան օգտագործված հայկական եկեղեցին ավերման եզրին է (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իսկ ամենավերջում եկեղեցին որոշ ժամանակ օգտագործվել է որպես անմշակ բրնձի գործարան, որի պատճառով ստացել է «Չելթիք քիլիսեսի» («Անմշակ բրնձի եկեղեցի») անվանումը։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Դիարբեքիրի Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող եկեղեցին նախկինում կաթոլիկ հայերի հավաքատեղին է եղել։ Այն հայտնի է նաև «Խդըր –Էլիաս» անունով։

Գրավոր աղբյուրներում Սուրբ Սարգիս եկեղեցու կառուցման տարեթվի վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան, եկեղեցու տարածքում էլ որևէ արձանագրություն չի պահպանվել։ Սակայն հատակագծից և որոշ ճարտարապետական առանձնահատկություններից ելնելով՝ որոշ աղբյուրներ ենթադրում են, որ եկեղեցին 16-րդ դարի կառույց է։

Մաքս Ֆոն Բերխեմի «Ամիդա» (Դիարբեքիր) կոչվող գրքի համաձայն՝ եկեղեցին կառուցվել է 1515թ․՝ Դիարբեքիրի բնակիչ օսմանահպատակ հայերի կողմից և կոչվել «Սուրբ Սարգիս»։

Ղուկաս Ինճիճյանի կողմից 19-րդ դարում հրապարակված մի աշխատությունում խոսվում է քարաշեն, հնգախորան հայկական եկեղեցու մասին, իսկ Թուրքիայի ասորական համայնքի ներկայացուցիչ, պատմաբան Գաբրիել Աքյուզը այս եկեղեցու համար օգտագործում է Մոր Դումյանա անունը։








     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ Նախագահի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Մայրաքաղաքում հանցագործություն կատարած անձանց մեջ մեծ թիվ են կազմում կանայք

Փետրվարի 20-ին Արցախում «Օդային տագնապ» ազդանշանով քաղաքացիական պաշտպանության մարզում կանցկացվի

Search